Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է համարում

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ՌԴ-ն Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության մեջ տեսնում է բացառապես աշխարհաքաղաքական ֆոն, որը «հեռու է Անդրկովկասում կարգավորման շահերից և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է»։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ԵՄ առաքելության աշխատանքի մեկնարկի հետ կապված մեկնաբանությունում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ցավոք, առաջին դեպքը չէ, երբ մենք արձանագրում ենք Եվրամիության և ամբողջ Արևմուտքի ցանկությունը՝ ամեն կերպ ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում, և մենք այդ փորձերում տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ֆոն՝ Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից հեռու։ Ամեն ինչ արվում է՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Բաքվի կողմից այս նախաձեռնության վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են»,- նշել է դիվանագետը։

Նա հավելել է, որ տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կարգավորմանը Եվրամիության մասնակցության փորձը միանգամայն միանշանակ չէ։

«Բրյուսելը դժվար թե կարողանա պարծենալ այս ոլորտում հաջողությամբ: Օրինակ՝ վերցրեք միջնորդական ջանքերը և ԵՄ առաքելությունը սերբական Կոսովոյի նահանգում», – ասել է Զախարովան՝ հավելելով, որ դա պետք է հաշվի առնել Հայաստանում Եվրամիության նոր առաքելություն տեղակայելու որոշումը գնահատելիս։

Տաթև Ֆռանգյան