Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով` երեկ գիշերը վատթարացել է գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը. կտրուկ բարձրացել է նրա արյան ճնշումը և արյան մեջ շաքարի պարունակությունը:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: