Մարզերում լարված իրավիճակ է ստեղծվել. Ինչ է թողել Սերժ Սարգսյանը իրենից հետո. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին համայնքներում տեղի ունեցող զարգացումները բավական լարված իրավիճակ են ստեղծել մարզերում:

 

Բանն այն է, որ նույնիսկ ապրիլին մեկնարկած համաժողովրդական շաժման օրերին շատ քաղաքացիներ գնացել են համայնքապետերի մոտ և ասել, որ իր դեմ բան չունեն, իրեն հարգում ու արած գործը գնահատում են, բայց խնդիրը Սերժ Սարգսյանն է: Այսօր Սերժ Սարգսյանն այլևս իշխանություն չէ, իսկ գործողները սկսել են ստուգումներ, դիմակավորված շրջայցեր ու ձերբակալություններ քաղաքներում, ինչը միանշանակ չի ընկալվում տեղերում, նույնիսկ նկատվում են ուժային կառույցների դեմ աճող ագրեսիայի դրսևորումներ:

Տարբեր մարզերից մեր աղբյուրները պնդում են, որ նախորդ իշխանությունների ժամանակ քաղաքապետեր են ընտրվել, (որոշ դեպքերում ճիշտ է ասելը՝ նշանակվել), մարդիկ, ովքեր ունեն մեծ ֆինանսական կարողություններ և բնական է, որ նրանց չէր հետաքրքրում համայնքների փոքր գումարները թռցնելը, ավելին, հաճախ նաև վերևից եկած հրահանգով գումաներ են ծախսել սեփական գրպաններից, այս մարդկանց հանդեպ տեղերում ձևավորվել է հարգանք և կոռումպացված չլինելու մասին համոզմունք, իսկ երբ քաղաքացիները տեսնում են իրենց համայնքի ղեկավարի հետևից եկած հատուկջոկատայինների՝ սկսում են անթաքույց բողոքել, թե ինչ է արել այս մարդը բացի փող ծախսելուց:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: