Ամփոփվել են Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատախազությունների 2022թ․ գործունեության արդյունքները

Լուրեր

20.03.2026 | 21:00
Փաշինյանը ՌԴ-ին նկատի ունի՝ արտաքին հիբրիդային սպառնալիքի մասին խոսելիս․ անունը չտվեց, որ չսրի իրավիճակը․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 20:49
Հանդիպակաց երթևեկող «ԲՄՎ»-ն հայտնաբերվել է․ ՆԳՆ
20.03.2026 | 20:28
Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Տաթևիկ Գասպարյան
20.03.2026 | 20:15
86 տարեկանում մահացել է Չակ Նորիսը
20.03.2026 | 20:00
Վարչապետն ասաց՝ ինչ-որ մարդիկ Սահմանադրական փոփոխությունների խորհրդի նիստերից շատ են բացակայել, բայց ինքը ոչ մեկին ներկա չի եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.03.2026 | 19:43
Ազդում է Մոսկվայի շահերի վրա. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Կասպից ծովում Իրանի նավահանգստին Իսրայելի հարվածների մասին
20.03.2026 | 19:21
Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում
20.03.2026 | 19:06
Արա Ֆիդանյանը՝ Եվրոպոլում ՀՀ կապի սպա
20.03.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Պատերազմը սաստկանում է, սպանված են Իրանի բարձրաստիճան ղեկավարներ․ ԱՄՆ-ն կբացի՞ Հորմուզի նեղուցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 18:49
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով օպերատիվ-հետախուզական վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են նշանակվել
20.03.2026 | 18:27
ԱՄՆ-ը դիտարկում է Խարգ կղզու օկուպացիայի կամ շրջափակման հարցը. Axios
20.03.2026 | 18:22
Մխչյանի դպրոցի երեխաներին առաջարկված սպիտակ փոշին գաջ է եղել
20.03.2026 | 18:18
Խոստանում ենք առաջիկա 5 տարիներին նվազագույնը 1 կանաչ ջրածնի կայան ունենալ․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 18:10
ԱԱԾ տնօրենը Եզրաս արքեպիսկոպոսին գործակալ է անվանել // ԱՄՆ-ում հայերի հանցավոր խումբ է բացահայտվել․ ԼՈՒՐԵՐ
20.03.2026 | 18:03
Կողմ և դեմ․ Հայկական ակումբների դիրքորոշումը լեգեոնականների լիմիտի խստացման շուրջ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով եղել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատախազություններում:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկանում ենք, որ գլխավոր դատախազին են ներկայացվել 2022 թվականի գործունեության արդյունքները, մասնավորապես՝ մարզերում գրանցված հանցավորության վիճակը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները, ինչպես նաև կատարված վերլուծություններով վերհանված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները:

Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանի տեղեկացմամբ, 2022 թվականի ընթացքում մարզում գրանցվել է հանցագործության 2 հազար 519 դեպք (2021 թվականին՝ 2 հազար 428): 132 դեպքով կամ 18,9%-ով աճել են միջին ծանրության հանցագործությունների դեպքերը, 68 դեպքով կամ 18,1%-ով նվազել են ծանր հանցագործությունների դեպքերը, ինը դեպքով կամ 45%-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Մարզի դատախազի խոսքով՝ միջին ծանրության հանցագործությունների դեպքերի 18,9% աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելը ՀՀ քրեական նոր օրենսգրքով դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին։ Ծանր հանցագործությունների դեպքերի 18,1% նվազումը պայմանավորված է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների (նվազել է 7 դեպքով կամ 58,3%-ով) և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողությունների (նվազել է 61 դեպքով կամ 32,3%-ով) դեպքերի նվազմամբ: Առանց հանկարծամահության դեպքերի հաշվառման՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են մեկով կամ 5%-ով, ինչը պայմանավորված է սպանության փորձերի դեպքերի նվազմամբ։

2022 թվականի ընթացքում Կոտայքի մարզում 241 դեպքով կամ 18,8%-ով նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը (2022 թվականին գրանցվել է 1040 դեպք, 2021 թվականին` 1281):

2022 թվականի ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 7 հայց՝ ընդհանուր 52 մլն 901 հազար 202

դրամի չափով. բոլոր հայցերը գտնվում են դատաքննության փուլում:

Արագածոտնի մարզի դատախազ Գագիկ Մարգարյանի խոսքով՝ 2022 թվականին արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության 289 դեպք (2021 թվականին` 329). դեպքերը նվազել են 40-ով, կամ 12,2%-ով, բացահայտումը կազմել է 41,0%՝ նախորդ տարվա 63,2%-ի դիմաց:

Մարզի դատախազն իր զեկույցում անդրադարձել է դատարաններում քրեական գործերի քննության տևողությանը և տեղեկացրել, որ Արագածոտնի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են դատարանում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճված քրեական գործերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ գործերի քննության ձգձգումները՝ որպես կանոն, կապված են եղել հանրային պաշտպանների՝ այլ գործերով ծանրաբեռնված լինելու, գործով անցնող վկաների և տուժողների կողմից տարբեր պատճառաբանություններով պարբերաբար դատական նիստերին չներկայանալու և փորձաքննությունների կատարման ժամկետների հետ:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազներին մի շարք ուղղություններով տվել է հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ: