ՊՆ-ն կորցրած փուշը հեշտ էր գտնում, գերանը՝ ոչ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017թ. ապրիլին դատարանում հայտնվեցին ՊՆ N զորամասի ճաշարանի պետ Ջուլիետա Ալեքսանյանն ու նրա օժանդակ բանվոր Ռոզա Շահսուվարյանը: Պարզվեց, որ երեք ամիս շարունակ՝ 2017թ. հունվար-մարտ ամիսներին, տիկին Ջուլիետան անխնա թալանել է ճաշարանը՝ յուրացնելով սոխ, սիսեռ, բրինձ, հնդկաձավար, տոմատի մածուկ, խոզի ու տավարի միս, երշիկ, մսի պահածո, շաքարավազ, կարագ, ձեթ, կերակրի աղ, մակարոն, պղպեղ, չորացրած կանաչի, ձու, անձեռոցիկ, օճառ: Ու այս ամենի ընդհանուր գումարը կազմել է 60 հազար 368 դրամ:

Այս ամենը հայտնաբերվել էր ճաշարանի օժանդակ բանվոր Ռոզա Շահսուվարյանի տանը: Այսինքն, անգամ այս «չնչին արժեքի» ապրանքը տիկին Ջուլիետան միայնակ չէր կարողացել յուրացնել: Փաստորեն, երկու հոգով երեք ամսում 60.368 հազար դրամ էին մսխել, որը կազմում է ամսական 20 122 դրամ, յուրաքանչյուրին՝ 10.061 դրամ: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը տիկին Ջուլիետային տուգանեց 600 հազար դրամով, օժանդակ բանվորին՝ 500 հազար դրամով … 60 հազար դրամի գողության համար: Դատավճիռը համարվեց արդար, քանի որ նրանք կպել էին սուրբ տեղին՝ զինվորի հացին:

Ընդամենը օրերս՝ հունիսի 14-ին, քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ N զորամասի ճաշարանի նախկին պետը և ավագ խոհարարը 2009-2016թթ. ընթացքում սննդի բաշխման ժամանակ զորամասի անձնակազմին տրամադրել են սահմանված քանակից քիչ պարենամթերք, իսկ մնացածը՝ հափշտակել: Տեղյակ է եղել նաև զորամասի հրամանատարի՝ թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը՝ կոչումով փոխգնդապետ, սակայն ըստ վերադասության չի զեկուցել, չի կազմակերպել համապատասխան ստուգում՝ այդպիսով օժանդակելով նրանց և 2015- 2016թթ. հոկտեմբերը ներառյալ ճաշարանի պետից ստացել պարենամթերք: 4 անձի մեղադրանք է առաջադրվել զինվորի հացն ուտելու համար:

Այսօր՝ հունիսի 18-ին, հայտնի դարձավ մեկ այլ դեպքի մասին, այս անգամ՝ «բանակի բենզինը խմելու»: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել ՊՆ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալին: Մայորը 2017թ. սեպտեմբերից 2018թ. հունվարն ընկած ժամանակահատվածում, զորամասի նյութատեխնիկական ապահովման դասակի հաշվեկշռում գտնվող «ՈւՐԱԼ-375» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի երթուղիների վերաբերյալ կազմել է կեղծ փաստաթուղթ հանդիսացող ուղեգրեր, ինչի արդյունքում իր ենթակայության տակ գտնվող զորամասի նյութական ապահովման հաշվեկշռից դուրս է գրել զգալի չափերով բենզին և յուրացրել։ Գեներալ Մանվել Գրիգորյանի սեփական տարածքներում խուզարկության ժամանակ հայտնաբերվածի դեմ այս ամենը երևում է ընդամենը մանկապարտեզին բնորոշ քայլ: Բայց արի ու տես, որ Տիկին Ջուլիետան գողանալուց անմիջապես հետո մերկացվեց, բայց Մանվել Գրիգորյանը 2 տարի անց բացահայտվեց լրիվ պատահականորեն:

Ստացվում է՝ մեր երկրում մեկ պայոուսակ գողոնը գտնելն ավելի հեշտ էր, քան «ֆուռերով» թալանը:

Սևակ Հակոբյան