Շահումյան բնակավայրում շչակ է գործարկվելու
Փետրվարի 17-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրում իրականացվելու է գործնական վարժանք «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից և խնդրում չանհանգստանալ։