Փաշինյանը պատրաստ է կրել պատասխանատվություն․ խաղաղության պայմանագրի ստորագրման մշուշոտ հեռանկարը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
28.10.2026 | 13:15
Հակոբ Սերոբյան. «Աշխարհի առաջնության արդյունքն անակնկալ էր ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:08
Ռուսական ոսկին ՀՀ-ի տարածքով չի գնացել, չի եկել․ Պապոյանը՝ տնտեսական ցուցանիշների անկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:01
Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյան. «Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:58
Սլովենիայի հետ առևտրատնտեսական համագործակցության թվերն աճում են, բայց կա նաև վատ նորություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:53
Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել․ Սերբիան միջադեպն ահաբեկչություն է համարում
28.10.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
28.10.2026 | 12:34
Անգլիայի չեմպիոնը պարտվել է 4-րդ լիգայի թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:26
Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ զրույցի ընթացքում դասախոսություն է կարդացել սլավոնների պատմության մասին. FT
28.10.2026 | 12:18
Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:12
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տոնե Կայզերի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 12:10
ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա // ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Թե ինչ եղանակով են ամբողջական փաստաթղթի նախագիծը փոխանցել Բաքվին, Փաշինյանը չմանրամասնեց, բայց հավելեց՝ այն փոխանցվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Փաշինյանը հակիրճ նկարագրեց, թե ինչպիսին է այդ փաստաթղթի առնչությամբ կառավարության տեսլականը։ Այն պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար։

Եվ մինչ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է խաղաղության այդպիսի պայմանագիր ստորագրելու՝ կառավարության և անձամբ իր հանձնառության մասին, պաշտոնական Բաքուն հերթական անգամ Երևանին մեղադրում է խաղաղության հարցում անկեղծ չլինելու մեջ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն արձագանքել է երկու օր առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի արած հայտարարությանը, թե Հայաստանի համար կարևոր է միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծումը, որի շրջանակում Ստեփանակերտը և Բաքուն կքննարկեն անվտանգությունը և իրավունքները։ Բայրամովն ընդգծել է՝ Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմ ստեղծելու, դրանք խաղաղության հնարավոր պայմանագրում ներառելու Հայաստանի ջանքերն անհիմն են ու անիմաստ։ Բաքվից շարունակում են պնդել, թե Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովվելու են ադրբեջանական Սահմանադրության համաձայն։

Երբ այս առանցքային հարցի շուրջ, մեղմ ասած, համաձայնություն չկա, ի՞նչ առաջընթացի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ ինչ-որ հարցերում կողմերը, գուցե, կարողացել են համաձայնության գալ, սակայն առանցքային խնդիրը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ բանակցությունները։

Քաղաքագետի խոսքով՝ ստեղծված իրավիճակում տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ Երևանը խաղաղության պայմանագիր կստորագրի առանց Լեռնային Ղարաբաղին առնչվող բանակցությունների շուրջ հստակության։ Ըստ Գրիգորյանի՝ խաղաղության փաստաթուղթ կարող է ստորագրվել միայն այդ պարագայում, մնացած դեպքերում այդ հնարավորությունն իրատեսական չէ։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ կողմերի հայտարարությունները հաշվի առնելով՝ դժվար է պատկերացնել, որ կա խաղաղության պայմանագրի ստորագրման իրական հնարավորություն։

Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու փետրվարի 17-19-ն անցկացվող Մյունխենի անվտանգության համաժողովին։ Այնտեղ է լինելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրանց հնարավոր հանդիպման մասին, սակայն, որևէ տեղեկություն մինչ այս պահը չկա։ Փաշինյանի հետ Մյունխեն է մեկնել նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան