Համահայկական աշակերտական աշխատաժողով՝ նվիրված «Սասնա ծռեր» էպոսին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ կազմակերպում է համահայկական աշակերտական աշխատաժողով՝ նվիրված «Սասնա ծռեր» ազգային էպոսին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Աշխատաժողովի նպատակն է վերահաստատել «Սասնա ծռեր» էպոսի կարևորությունը և նպաստել աշակերտների պատկերային ու իմացական դաշտի ընդլայնմանը, վերլուծական կարողությունների զարգացմանը:

Աշխատաժողովին կարող են մասնակցել սփյուռքի բոլոր տեսակի կրթօջախների 13-18 տարեկան սաները:

«Սասնա ծռեր» էպոսը՝ որպես ազգային բնավորության, հոգեբանության, պատմության, արժեհամակարգի կարևորագույն գրական աղբյուր, անսահման հնարավորություն է տալիս այն անընդհատ նորովի բացահայտելու, ներկայացնելու, ազգային արժեքները գնահատելու, պահպանելու, անցյալի դասերը վերլուծելու, արժևորելու, գաղտնագրերը վերծանելու, ուղերձները ընկալելու համար:

Աշխատաժողովի մասնակիցներից ակնկալվում է մանրամասն ուսումնասիրել էպոսը, նախ սեփական բացահայտումներ անել, մեկնաբանել կերպարները, այնուհետև գրավոր ներկայացնել տպավորությունները, բացահայտումները, իմաստավորումներն ինչպես էպոսի վերաբերյալ ամբողջությամբ, այնպես էլ առանձին կերպարների և բովանդակային բաղադրիչների:

Մասնավորապես՝ կարելի է անդրադառնալ.

  • էպոսի անվանմանը, ստեղծմանը, պատմությանը, նշանակությանը,
  • կերպարներին,
  • կանանց կերպարներին,
  • Սասունցի Դավթին՝ որպես հայ ժողովրդի հավաքական կերպարի,
  • էպոսի կերպարներին և դասերին մեր օրերում,
  • էպոսում արտացոլված տոներին, ավանդույթներին և այլ ազգագրական նյութերին, նշել, թե որոնք են պահպանվել մինչև այսօր,
  • պատմականին և միֆին էպոսում,
  • էպոսում արտահայտված աշխարհայացքային և մասնավորապես՝ սոցիալական արժեքներին,
  • այլ:

Ինչպե՞ս դիմել

Աշխատաժողովին կարելի է մասնակցել անհատապես կամ 5 հոգանոց խմբերով, որոնք պետք է ունենան ղեկավարներ:
Աշխատաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2023 թ. մարտի 10-ը գրանցվեն հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/4113iXn:

Աշխատանքները մինչև 2023 թ. մայիսի 31-ը պետք է ուղեկցող նամակով ուղարկել ԿԶՆԱԿ հիմնադրամի [email protected] էլեկտրոնային հասցեին՝ («Թեմա» բաժնում անպայման նշել «Սասնա ծռեր» վերնագիրը) նշելով երկիրը, քաղաքը, կրթօջախի անվանումը, մասնակիցների անունները, ղեկավարի անունը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Մասնակիցների գնահատման հիմքերը

ԿԶՆԱԿ-ի ձևավորած գնահատման հանձնաժողովը կառանձնացնի և կգնահատի միայն ինքնուրույն, հիմնավորված, հետաքրքիր բացահայտումներով աշխատանքները: Աշխատանքների ծավալը՝ մինչև 5 տպագիր էջ, տառատեսակը՝ «GHEA Grapalat», տողամիջյան տարածքը՝ 1,5։
Կարելի է աշխատանքը ներկայացնել սահիկաշարով: «GHEA Grapalat» ֆոնտը կարելի է ներբեռնել fonter.am կայքից:

Մեթոդական աջակցություն մանկավարժին

2023 թ. մարտ–ապրիլ ամիսներին գրանցված մասնակիցների համար կկազմակերպվի «Սասնա ծռեր» էպոսն ուսումնասիրած տարբեր ոլորտների մասնագետների հետ առցանց 6 հանդիպում՝ մանկավարժներին մեթոդական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ամփոփում

Մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը կամփոփվի և կհրապարակվի մինչև 2023 թ. սեպտեմբերի 30-ը: Արդյունքների մասին մասնակիցները կտեղեկանան անհատական նամակներից, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության www.escs.am պաշտոնական կայքից: