Բացահայտվել են կեղծ հիմքերով պարտադիր զինծառայությունից տարկետումներ ստանալու դեպքեր. ՔԿ

Լուրեր

15.10.2026 | 21:40
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են կաշառքի դիմաց, կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումներ ստանալու դեպքեր. առաջադրվել են մեղադրանքներ:

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարիքի հասած երկու պատանի ծառայությունից ապօրինի ազատվել, տարկետումներ են ստացել` կաշառքի միջոցով առողջական վիճակի վերաբերյալ կեղծ հիմքեր ստեղծելով։ 

Մասնավորապես՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարիքի հասած տղաների ծնողները 2016թ. հոկտեմբերից մինչև 2017թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց փոխանցել են առանձնապես խոշոր չափերի գումար, ինչի դիմաց վերջիններս համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով իրականացրել են պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետումներ ստանալու հարցերը: 

Ձեռք բերված կեղծ բժշկական տեղեկանքները զինկոմիսարիատներ ներկայացնելու արդյունքում երկու տղաները ճանաչվել են ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայությանը, և նրանց տրվել է տարեկետում՝ 3 տարի ժամանակով: 

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նաև այն անձի ինքնությունը, ով տղաների ծնողներին օժանդակել է՝ իրենց  օգտին գործողություններ կատարելու համար պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերի կաշառք տալուն: Վերջինիս հունիսի 30-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց  ընտրվել կալանավորումը: Քրեական գործի շրջանակներում ավելի վաղ որպես մեղադրյալ են ներգրավվել նաև երեք այլ անձինք։ Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ: