Թուրքիայում առողջապահության նախարարի հետ հարցազրույցի ժամանակ պայթյուն է որոտացել
Քաղաքականություն
16.02.2023 | 16:39Թուրքիայում պայթյուն է որոտացել երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի հետ հարցազրույցի ժամանակ, հայտնում է Haber-ը։ Պայթյունի պահը ֆիքսվել է տեսանյութում։
Նշվում է, որ Առողջապահության նախարարության պաշտոնյան վրանային ճամբարում լրագրողների հետ խոսել է երկրաշարժի հետևանքների մասին։ Մոտակայքում փոքրիկ կրակ է վառվել։ Ենթադրվում է, որ խարույկի մեջ պայթուցիկ առարկա է եղել, որն է պայթել է։
Ըստ լրատվամիջոցների՝ նախարարը չի տուժել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Տաթև Ֆռանգյան