ՊԵԿ-ը դիմել է, որպեսզի ապօրինի ներխուժումը վերացնենք․ ոստիկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
Բոլորը

Այսօր վաղ առավոտից ՊՆ նախկին շենքի մոտ լարված իրավիճակ էր: Ոստիկանները դուրս հանեցին այդ շենքում տարիներ շարունակ բնակություն հաստատած քաղաքացիներին:

Ոստիկանությունն այսօր իրականացրել է գործողություն, որը հիմնված է եղել ՀՀ կառավարության 707 որոշման և ՊԵԿ-ի կողմից տրամադրած գրության հիման վրա, որը մի խումբ անձանց ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանը։

Նա ընդգծեց, որ ոստիկանները չեն ներխուժել շենք, այլ ներխուժումն են վերացրել։

«Բնակիչները նախապես պարբերաբար զգուշացվել են, ողջամիտ ժամանակ է տրվել դեռևս անցած տարի, որից հետո այս տարվա հունվարի 31–ին տրվել է ժամկետ, փետրվարի 12–ին լրացել է ժամկետը։ Նախապես իրազեկել ենք նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայությանը, և նրանք իրենց գործառույթն իրականացնում են»,- ասաց Ազիզյանը։

ՆԳՆ ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալի խոսքով՝ ապօրինի ներխուժումը վերացնելու գործընթացից հետո ապաօրինի գույքի դուրս բերման գործընթաց է սկսվում․ «Մենք քաղաքացիներին դուրս ենք բերել տարածքից, հիմա  սահմանված ժամկետում իրենց գույքը դուրս բերելու հնարավորություն ենք տալիս»։

Մանրամասները՝ տեսանյութում։