ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Չինաստանի դեսպանին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը փետրվարի 16-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յուն Ֆանի հետ: Հանդիպմանը մասնակցել է Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ Բաբկեն Թունյանը:
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Չինաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ հավելել՝ երկու ժողովուրդների միջեւ պատմական բարեկամությունը եւ պետությունների միջեւ հարաբերությունները բազմակողմանի զարգանում են: Երկկողմ փոխգործակցության շրջանակում ԱԺ փոխնախագահն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության դերն ու մասնավորապես բարեկամական խմբերի գործուն նշանակությունը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը եւ դրա պատճառով առաջացած հումանիտար հետեւանքներին՝ ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ նման քայլը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը, եւ դա պետք է հստակ ու հասցեական դատապարտվի միջազգային գործընկերների կողմից:

Դեսպանը կարեւորել է խնդրի կարգավորումը խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով: Նա նշել է, որ պատրաստ են միջազգային կազմակերպությունների հետ աջակցել հարցի լուծմանը:

Որպես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար՝ Բաբկեն Թունյանն անդրադարձել է տնտեսական համագործակցությանը եւ խոսել չինական գործարար համայնքի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու կարեւորության մասին: Պատգամավորը հիշեցրել է, որ այս տարի նախատեսվում է տնտեսական բարձր աճ եւ պետության կողմից կապիտալ ծրագրերի ակտիվացում: Բաբկեն Թունյանն անհրաժեշտ է համարել հետագա անելիքների հստակեցումը եւ առաջիկա գործողությունների նախնական ճանապարհային քարտեզ ունենալը:

Անդրադարձ է եղել խորհրդարանական մակարդակում բարեկամական խմբերի աշխատանքին, որը կնպաստի տարբեր ոլորտներում առկա համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում ՉԺՀ դեսպանը կարեւորել է խորհրդարանական շփումների ակտիվացումը՝ հաշվի առնելով, որ Չինաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված սահմանափակումները մեղմացվել են:

Որպես ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար՝ Հակոբ Արշակյանը երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ առավելագույն ջանքեր գործադրելու պատրաստակամություն է հայտնել: