Ի՞նչ արժե «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մուտքը և ո՞ւր են ուղղվում վճարված գումարները

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը զբոսաշրջային այցելությունների ամենապահանջված վայրերից է, ու արտասահմանյան զբոսաշրջային խմբերի համար գրեթե պարտադիր տուր: Իսկ եթե օտարերկրյա զբոսաշրջիկների թվին ավելացնում ենք նաև ներքին զբոսաշրջիկներին, օրինակ, յուրաքանչյուր տարվա վերջում դպրոցականների էքսկուրսիաները, ապա ստացվում է, որ Գառնու հեթանոսական տաճարն այցելուների պակաս չունի, իսկ քանի որ թանգարան մուտքի և զբոսավարի համար կա սահմանված հստակ գումար, ապա ստացվում է, որ թանգարանն ունի նաև հարուստ բյուջե։ 

Թե որքան են վճարում, օրինակ, աշակերտներն ու նրանց ծնողները տաճարի մուտքի համար, ուրբաթ օրը փորձեցինք պարզել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանից, որտեղից մեզ հայտնեցին, որ թանգարան յուրաքանչյուր երեխայի մուտքի  համար սահմանված գումարի չափը կազմում է 100 դրամ, մեծահասակներինը՝  500 դրամ, իսկ եթե թանգարան են այցելում դասարանով, ապա ամբողջ դասարանի մուտքի համար վճարում են 2500 դրամ։

Հետքրքրական է, որ թանգարանից մեզ փոխանցել էին մասամբ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որովհետև կիրակի օրը թանգարան այցելած դասարանին թույլ չէին տվել 2500 դրամ վճարելով մուտք գործել թանգարան և պնդել էին, որ գործում է 100+ 500 վճարման կարգը (աշակերտը ծնողի հետ):

Factor.am-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանից այսօր փորձեց պարզել՝ ինչպե՞ս է ստացվում, որ  տրամադրված տեղեկատվությունը մասամբ է համապատասխանում իրականությանը։

Թանգարանի մարկետինգի գծով համապատասխան մասնագետը՝ չցանկանալով նշել անուն ազգանուն, հայտնեց, որ թեև տեղյակ չէ, թե ուրբաթ օրը ով է պատասխանել մեր զանգերին, բայց չզլացավ մեզ համար ընթերցել թանգարանի մուտքի և զբոսավարի ծառայություններից օգտվելու համար նախատեսված գնացուցակը՝ նշելով, որ դասարանով մուտքի համար 2500 դրամ  երբեք էլ չի գանձվել։

Փաստորեն,  թանգարանից հեռախոսազանգերին պատասխանում են ոչ կոմպետենտ աշխատակիցներ՝ տրամադրելով հակասական տեղեկություններ: 

Նշենք, որ Factor.am-ի թղթակիցը կիրակի օրն այցելել է թանգարան և նկատել մեծ թվով զբոսաշրջիկների։ Հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակով է օգտագործում թանգարանը այցելուներից մուտքի համար հավագաքրած գումարները,  կա՞ արդյոք վիճակագրություն, թե որտեղ են ուղղվում  այդ միջոցները։ Կարծում ենք, որ այս հարցն  ունի պարզաբանման կարիք։ Եվ, ի վերջո, արժե վերանայել, որքանո՞վ է նպատակահարմար պատմամշակութային վայր այցը «վաճառել» հայաստանցիներին, եթե մենք ենք տերը մեր երկրի: