Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին, քննարկվել է առևտրաշրջանառության մակարդակի բարձրացման հարցը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան և նախարարության պաշտոնատար անձինք. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Նախարար Մինասյանը ողջունել է դեսպանին, ներկայացրել տնտեսության ոլորտում հայ-իրանական օրակարգի հարցերը, անդրադարձել ընթացիկ աշխատանքներին։

Իր հերթին դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Հանդիպմանը խոսվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման, առևտրաշրջանառության մակարդակի բարձրացման հարցերի մասին։ Հատկանշվել է Իրան-ԵՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, ինչը նոր հնարավորություն կտա երկկողմ առևտրի խթանման համար։ Այս համատեքստում նախարարը կարևորել է «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ինչի արդյունքում հնարավոր կդառնա իրանական և ԵՏՄ շուկաներում պարենային և ոչ պարենային արտադրանքի նկատմամբ կիրառվող անվտանգության պարտադիր նորմերի փորձարկման լաբորատորիաների մասնաճյուղերի հիմնումը Հայաստանում և Իրանում։ 

Մտքեր են փոխանակվել «Հալալ» սերտիֆիկատների տրամադրման գործընթացի կազմակերպման, «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» համաժողովի անցկացման, «Մեղրի» ազատ տնտեսական գոտուն առնչվող և մի շարք այլ հարցերի մասին։ Ուշադրության կենտրոնում են եղել զբոսաշրջության խթանման հարցերը, ինչպես նաև ցամաքային ճանապարհով ազատորեն երկու երկրներ այցելելու դյուրացման հնարավորությունները։ Կարևորվել են լրագրողների և տուրօպերատորների փոխայցելությունները։ Համաձայնություն է ձեռք բերվել աշխատանքային խմբերի աշխատանքը ակտիվացնելու ուղղությամբ, դրանք առավել պարբերական և հասցեական դարձնելու և խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար։