Կովերի և մաքիների կաթնատվությունն աճել է. գյուղնախարար

Լուրեր

14.11.2024 | 20:59
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.11.2024 | 20:43
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահին հրավիրել է Հայաստան
14.11.2024 | 20:42
Դամասկոսին իսրայելական հարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել
14.11.2024 | 20:30
Եթե ՔՊ-ին մի բան եմ ասում, ընդունում են, չպետք է հերոսաբար ասեմ՝ սրիկա եք․ Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 20:22
Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ադրբեջանի Սահմանադրության մեջ ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների մասին
14.11.2024 | 20:15
Արուսյակ Ջուլհակյանը՝ ՀՅԴ-ի հետ համաձայնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 20:09
Թուրքիան և Մեծ Բրիտանիան ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
14.11.2024 | 20:00
Վտանգված է ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բրյուսելյան օրակարգը․ վստահ չեմ՝ Թրամփը ռեսուրսներ կծախսի մեր ռեգիոնում․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 19:45
ՔՊ-ն առաջարկում է 10 մլն դարձնել կուսակցություններին նվիրաբերվող գումարի չափը․ ՀՅԴ-ն աջակցում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 19:29
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի կենտրոնին
14.11.2024 | 19:12
Ղազախստանում քրգործ է հարուցվել կնոջ սպանության համար 24 տարով ազատազրկված նախկին նախարարի՝ «բանտից փախուստի» մասին տեղեկություն տարածելու համար
14.11.2024 | 19:00
ՀՀ-ն Թրամփի վարչակարգին պիտի ցույց տա՝ ագրեսորն Ադրբեջանն է․ նրա առանցքային բառը «խաղաղությունն» է․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 18:51
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
14.11.2024 | 18:26
Հորդառատ անձրևները ջրհեղեղներ և ավերածություններ են առաջացրել Իտալիայի Սիցիլիա շրջանում
14.11.2024 | 18:16
Արագ արձագանքման բժշկական խումբ կստեղծվի, որը մարդասիրական առաքելություն կիրականացնի արտերկրում․ Լենա Նանուշյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ելույթը ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման վերաբերյալ

2016 թվականին ճշտված պետական բյուջեով և ՀՀ կառավարության  պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 10,997.8 մլն դրամ: Նշված միջոցներն ուղղվել են`

–         բյուջետային ծրագրերի իրականացմանը՝ 7,267.6 մլն դրամ,

–       վարկային ծրագրերի համաֆինանսավորմանը՝ 444.0 մլն դրամ,

–     ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ծրագրերի իրականացմանը` 3,266.2 մլն դրամ:

  Հատկացված ֆինանսական ռեսուրսներն ուղղվել են գյուղատնտեսության ոլորոտում առաջնահերթ ծրագրերի իրականացմանը:

  Հաշվի առնելով, որ ֆինանսների նախարարության կողմից հիմնականում ներկայացվել են ոլորտի ֆինանսական ցուցանիշները՝ հակիրճ անդրադառնամ նշված ծրագրերից հիմնականների արդյունքային և ոչ ֆինանսական ցուցանիշներին:

•  «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով  նախատեսվել է  1,214.4 մլն դրամ,  ճշտված բյուջեն կազմել է 1,107.9 մլն դրամ, որից տնտեսվել է շուրջ 106.5 մլն դրամ: Իրականացվել է կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման, կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդություններից ազգաբնակչության պաշտպանության, անասնահակահամաճարակային կանխարգելիչ 9.1 մլն միջոցառում, որի արդյունքում հանրապետությունում ապահովվել է կայուն անասնահամաճարակային վիճակ:

  •  «Բույսերի պաշտպանության միջոցառումների» ծրագրով նախատեսվել է 150.0 մլն դրամ,  ճշտված բյուջեն կազմել է 67.9 մլն դրամ, որից  տնտեսվել է շուրջ 82.1 մլն դրամ: Ծրագրով իրականացվել են կրծողների, մորեխների և անտառի վնասակար օրգանիզմների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ, որի արդյունքում հանրապետությունում ստեղծվել է կայուն բուսա­սանիտարական վիճակ։ Պայքարը իրականացված տարածքներում ապահովվել է 80-85% արդյունավետություն:

• «Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների» ծրագրով նախատեսված բյուջեն և ֆինանսավորումը կազմել է 71.3 մլն դրամ: Ավելի քան 76.3 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա իրականացվել են ագրոքիմիական դաշտային հետազոտություններ: Մշակված ագրոքիմիական քարտեզների և պարարտացման երաշխավորագրերի օգտագործումը հնարավորություն է տալիս կոնկրետ պայմաններին և ագրոտեխնիկական պահանջներին համապատասխան կիրառել պարարտացում, որը բերքատվության և արտադրանքի որակի բարձրացման կարևորագույն երաշխիքներից է:

•  «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով նախատեսված բյուջեն և ֆինանսավորումը կազմել է 1,163.0 մլն դրամ: Հանրա­պե­տության կառա­վարության կողմից հաս­տատ­­ված կարգին համապա­տաս­խան՝ գյուղա­տնտե­սու­թյան ոլորտին տրա­մա­դրվել են մատչելի տոկո­սադրույքով (14 %-ով), հայկական դրամով վարկեր, որի 6 տոկոսային կետը սուբսիդավորվել է: Վարկի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար սահմանվել է արտոնյալ ժամկետ` առնվազն 6 ամիս: Վարկերը տրամադրվել են մինչև 2 տարի ժամկետով, առավելագույն մայր գումարը կազմել է 3.0 մլն դրամ:

•  «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրով նախատեսված է եղել 2,760.0 մլն դրամ,  ճշտված բյուջեն կազմել է  2,093.5 մլն դրամ: Տնտեսումը կազմել է շուրջ 670 մլն դրամ:

2016 թվականին ՀՀ մարզերի հողօգտագործողներին, կազմակերպություններին և ԼՂՀ-ին վճարունակ պահանջարկի հիման վրա փաստացի բաշխվել է 31650,15 տոննա ազոտական, 574,75 տոննա ֆոսֆորական և 1015,1 տոննա կալիումական պարարտանյութ:

• «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման համար» ծրագրով նախատեսվել է 330.0 մլն դրամ,  ճշտված բյուջեն կազմել է 275.4 մլն դրամ: Ծրագրի գծով  առաջացել է շուրջ 54,6 մլն դրամի տնտեսում: Ծրագրի շրջանակներում 5005476 լիտր դիզելային վառելանյութ է տրամադրվել  ՀՀ մարզերի հողօգտագործողներին: Դիզելային վառելանյութի 1 լիտրի չսուբսիդավորված գինը կազմել է 335 դրամ, որից  55 դրամը սուբսիդավորվել է ծրագրի շրջանակներում: Արդյունքում 1 լիտրը հողօգտագործողների վաճառվել է 280 դրամով:

• «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային (առաջին և երկրորդ) ծրագրերի ճշտված բյուջեն կազմել է 2,924.0 մլն դրամ, որից 444.0 մլն դրամը՝ համաֆինանսավորում: Ծրագրերի առանցքային դրույթներն են եղել գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը, մրցունակ անաս­նապահության զարգացումը, անասնապահական մթերքների արտադրողից մինչև սպառող շղթայի օղակ­ներում ներկայումս առկա խնդիրների համակարգված լուծումը, անաս­նապահության ճյուղում ծախսերի կրճատումը, առավել բարձր ավելացված արժեքի ստացումը և անաս­նապահական տնտեսությունների եկամուտների ավելացումը:

Առաջին վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ 6 մարզերի (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք) 81 համայնքներում կատարված աշխատանքների արդյունքում Համաշխարհային բանկի մոնիթորինգի տվյալների համաձայն գրանցվել են հետևյալ ցուցանիշները՝

1.  Կովերի տարեկան միջին կաթնատվություն – 37.4 % աճ

2. Մաքիների տարեկան միջին կաթնատվություն – 28.7 % աճ

 3. Խոշոր եղջերավոր անասունների տարեկան միջին քաշաճ – 27.4% աճ

4. Մանր եղջերավոր անասունների տարեկան միջին քաշաճ – 27.1 % աճ

 5. Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի շուրջ 20 % աճ

 6. Տնտեսությունների տարեկան եկամուտների աճ շուրջ 60 %:

 

 Ծրագրի շրջանակներում իրականացվել են համայնքներում ջրարբիացման համակարգերի անցկացման, գյուղամերձ դեգրադացված արոտների բարելավման աշխատանքներ, ՀՀ Տավուշի մարզի Բերդ և ՀՀ Շիրակի մարզի Փանիկ համայնքներում հիմնվել են անասնաբուժական սպասարկման կենտրոններ, 12 համայնքի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է շուրջ 28 միավոր գյուղտեխնիկա:

«Համայնքների գյուղա­տնտե­սական ռեսուրսների կառավարման և մրցունա­կության» երկրորդ ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում աշխատանքներ են կատարվել ՀՀ 8 մարզի (Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ) 111 համայնքներում: Իրականացվել են ջրարբիացման համակարգերի շինարարական աշխա­տանքներ, 33 համայնքում հիմնադրվել են «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպե­րատիվներ,  42 համայնքի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է շուրջ 100 միավոր գյուղտեխնիկա:

 Ծրագրի «Արժեշղթայի զարգացման» բաղադրիչի շրջանակներում 2016թ. ընթացքում իրականացված 27 ենթածրագրերի իրականացման ընթացքում նախատեսվում է գյուղմթերքի արտադրանքի ծավալների ավելացում 20-25 %-ով, արտահանման ծավալների աճ 10-15 %-ով, Հայկական արտադրանքի բրենդի ստեղծում և արտահանման հնարավորությունների ընդլայնում, ձեռնարկությունների եկամուտների ավելացում և նոր աշխատատեղերի ստեղծում:

«Պետական կառույցների կարողությունների հզորացում» բաղադրիչի շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կարիքների համար գնվել են սերվերային սարքավորումներ, հանրապետության ֆերմերային տնտեսությունների շրջանում տեղական բարձրորակ սերմերի ու սածիլների պահանջարկը ապահովելու նպատակով վերանորոգվել է ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 3000մ2 մակերեսով ապակեպատ ջերմատունը, ֆիտոպաթոլոգիայի լաբորատորիայի մասնաշենքն ու կաթսայատունը: Գիտական կենտրոնի ջերմատան համար ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներ:

Վարկային ծրագիրը շարունակվում է նաև ընթացիկ տարում։

ՀՀ պետական բյուջեով ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար նախատեսված արդյունքային և ոչ ֆինանսական ցուցանիշներն ամբողջությամբ կատարվել են:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացված միջոցներից պետական գնումների մասով տնտեսվել է 160 մլն դրամ:

Եզրափակելով հարկ եմ համարում նշել, որ գյուղատնտեսությունում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ: Այդ խնդիրներն առնչվում են հողային ռեսուրսների, հատկապես վարելահողերի նպատակային օգտագործմանը, գյուղացիական տնտեսությունների փոքր չափերին և տնտեսավարման ձևերի կատարելագործմանը, մասնավորապես ոլորտում կոոպերացիայի խթանմանը, սերմնաբուծության և տոհմային գործի համակարգի բարելավմանը, անասնաբուժական կանխարգելիչ միջոցառումների կատարելագործմանը, գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների իրացմանը, բուսաբուծության և անասնապահության ճյուղերի մրցունակության բարձրացմանը, գյուղատնտեսական տեխնիկական հավաքակազմի նորացմանը, բնական աղետի հետևանքների մեղմմանը, հնարավոր վտանգների կանխարգելմանը, ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման համար նախադրյալների ստեղծմանը և այլն:

Վերը նշված խնդիրներն առաջիկա բյուջետային և այլ ծրագրերի իրականացմամբ իրենց աստիճանական լուծումներն են պահանջում: