Փաստաբանները պահանջում են ծեծի մասնակից ոստիկանների լիազորությունները դադարեցնել․ հայտարարություն

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Փաստաբանները պահանջում են ծեծի մասնակից ոստիկանների լիազորությունները դադարեցնել։ Այս մասին ասվում է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այսօր` 13.02.2023թ. ՀՀ փաստաբանների պալատում փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ կայացավ ակումբի նիստ՝ ոստիկանների կողմից իրականացվող գործողությունները քննարկելու նպատակով:

Ակումբի նիստը վարում էր ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը: Սիմոն Բաբայանը հիշեցրեց, որ 2023 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում բռնություն են կիրառել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ: Մասնավորապես, ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին:

Ակումբի նիստում ներկա փաստաբանները լսել են Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի ներկայացուցիչ փաստաբան Հրանտ Անանայանին և կարծիքներ են փոխանակել:

Ներկաներն արձանագրել են, որ թեև ծառայողական քննություն է նշանակվել, սակայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի ուժով ոստիկանների լիազորությունները ժամանակավորապես չեն դադարեցվել:

Ակումբի նիստում պարզ է դարձել նաև, որ այդ միջադեպին ներգրավված ոստիկաններից փաստաբան Մարզպետ Ավագյանին սկզբից հարվածներն են հասցրել Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժնի օպերլիազոր Մարտուն Եղիազարյանը և նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը:

Ներկա փաստաբանները նշել են նաև, որ վերջին շրջանում շատ են ստանում ահազանգեր ոստիկանության բաժիններում քաղաքացիների ծեծի և խոշտանգումների մասին:

Առաջարկներ են հնչել բողոքի խիստ ակցիաներ իրականացնել, ընդհուպ գործադուլներ:

Ամբողջ վերոգրյալը նկատի ունենալով ՀՀ փաստաբանների պալատի ակումբի ներկա փաստաբանները որոշեցին՝

1. Խստորեն դատապարտել Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Էրեբունի բաժնի ոստիկանների կողմից 09.02.2023թ. փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքը.

2. Ներքին գործերի նախարարությունից պահանջել՝ անհապաղ դադարեցնել Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և օպերլիազոր Մարտուն Եղիազարյանի լիազորությունները, ինչպես նաև միջադեպի մյուս ոստիկան մասնակիցներին ենթարկել պատասխանատվության.

3. Ներքին գործերի նախարարության կողմից մինչև 2023թ. փետրվարի 21-ը ոստիկանների պատասխանատվության ենթարկելու հարցով լուծում չտալու դեպքում, հրավիրել ակումբի նիստ բողոքի ակցիաների կազմակերպչական հարցերը քննարկելու համար.

4. Միջոցներ ձեռնարկել վերջին ժամանակահատվածում ոստիկանական բաժիններում քաղաքացիներին ծեծի ենթարկելու դեպքերը բացահայտելու և դրանց հակազդելու ուղղությամբ.

5. Փաստաբաններին բռնության ենթարկելու դեպքի կապակցությամբ դիմել համապատասխան միջազգային կառույցներին»:

Հավելենք, որ այսօր ոստիկանությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով միջադեպի մանրամասները։