Բողոքի ակցիաներ՝ Երևանում և Սևանի «Հարսնաքարի» մոտ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաղը՝ հուլիսի 4-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում կքննարկի ՀՀ կառավարության մշակած՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի, 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր բաց թողնել: 

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը հիշեցնում է՝ Սևանա լիճն ընդամենը մի քանի օրվա ընթացքում իջել է 4 սմ-ով` 1900.91սմ-ից 1900.87 սմ` օրենքով նախատեսված ջրառի շրջանակներում: Սևանա լճից արդեն բաց է թողնվել 100 միլիոն խմ-ից ավելի ջուր: Հուլիսի 3-ի դրությամբ Սևանա լիճը բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից ընդամենը 11 սմ-ով: Կառավարությունը պնդում է, որ հավելյալ ջրառի արդյունքում Սևանը կիջնի 8 սմ-ով` ապահովելով դրական հաշվեկշիռ: Եթե այս սակավաջուր շրջանում Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջուր վերցվի, Սևանա լիճն անխուսափելիորեն բացասական հաշվեկշիռ կունենա: Դեմ ենք Սևանը իջեցնելուն, դեմ ենք Սևանը ճահճացնելուն: Կոչ ենք անում բոլորին միանալ բողոքի ակցիաներին. ասվում է նախաձեռնության տեղեկատվության մեջ։

Այս առիթով հուլիսի 4-ին տեղի կունենան բողոքի ակցիաներ` ընդդեմ Սևանից հավելյալ ջրառի։

Հուլիսի 4-ին` ժամը 10:00-ին, «S.O.S. Սևան» նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի դիմաց բողոքի  ակցիա կանցկացնի` ուղղված Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջուր վերցնելու կառավարության առաջարկի դեմ:

Նույն օրը` ժամը 9:00-ին  Գեղարքունիքի մարզում տեղի բնակիչները  բողոքի ակցիա կանցկացնեն Սևան-Հրազդան ջրառի մուտքի մոտ («Հարսնաքար» հյուրանոցային համալիրի հարևանությամբ):