Երևանում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման առաջին կետը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայրաքաղաքի Նալբանդյան 2/1 հասցեում՝ «Հանրապետության հրապարակ» մետրոկայարանի հարակից այգու սկզբնամասում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այսօր բացվել է Երևանի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման առաջին կետը. հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ, գործընկերներ: Միջոցառումն ուղեկցվել է երևանյան երաժշտությամբ, պարային համարներով և հյուրասիրությամբ: Կարմիր ժապավենը կտրել են քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը և քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

 
 Կարևորելով նմանատիպ աջակցության և սպասարկման կետերի դերը ինչպես ցանկացած քաղաքի, այնպես էլ Երևանի զբոսաշրջության զարգացման համար, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշել է. «Հաշվի առնելով, որ տարին հոբելյանական է Երևանի համար և ակնկալվում է զբոսաշրջիկների մեծ հոսք, դեռևս այս տարի մարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր քաղաքապետարանի համապատասխան վարչություններին սեղմ ժամկետում քննարկել և առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման վերաբերյալ: Եվ ահա այսօր բացվում է առաջին կետը Նալբանդյան 2/1 հասցեում:

Ծրագրի նպատակն է աջակցել մեր համաքաղաքացիներին և քաղաքի հյուրերին՝ տրամադրելով տեղեկատվություն քաղաքում կողմնորոշվելու, քաղաքի զբոսազշրջային ենթակառուցվածքների, քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ։ Առաջիկայում կբացվի նաև երկրորդը»:

Զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կետում այցելուներին անվճար կտրամադրվեն Երևանի երկլեզու քարտեզներ, տեղեկատվական բրոշյուրներ, ուղեցույցներ «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի, համայնքային թանգարանների, «Երևան Սիթի Տուր» էքսկուրսիոն ծրագրի, Կենդանաբանական այգու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների, բնակիչների ընդունելության ժամանակացույցի, «Թեժ գիծ» ծառայության վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ ուղեցույցեր կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ:

Կետի աշխատակցուհիներն արդեն իսկ սկսել են իրենց աշխատանքը և, սկսած այսօրվանից, յուրաքանչյուր օր՝ ժամը 10:00-22:00-ն սպասարկելու  են մայրաքաղաքի հյուրերին և բնակիչներին: «Աջակցելու ենք ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ մեր քաղաքացիներին: Փորձելու ենք օգնել նրանց, կողմնորոշել քաղաքի տարբեր ենթակառուցվածքների հետ կապված հարցերում և, ամենակարևորը, աշխատելու ենք ժպիտով և բարձր տրամադրությամբ»,- նշել է տեղեկատվական կետի օպերատոր Անի Սևինյանը:

Մեծ ոգևորությամբ գաղափարին միացել են նաև մի շարք գործընկերներ. «Արմենիա տուրիստական» ամսագրի գլխավոր խմբագիր Լիլիթ Հովհաննիսյանը համոզված է՝ գաղափարն, իրոք, արդիական է և անհրաժեշտ:

«Վստահ եմ, որ մտահաղացումը կնպաստի, որպեսզի զբոսաշրջիկներն էլ ավելի հեշտությամբ կողմնորոշվեն և ավելի լավ կազմակերպեն իրենց ժամանցը Երևանում: Մեր ամսագիրն ամպայման կաջագծի ծրագրին, տեղեկատվական կետերում մշտապես կլինեն մեր ամսագրի թարմ համարները»,- նշել է Լիլիթը:

Նշենք նաև, որ նախատեսվում է գործարկել տեղեկատվական կետի երկրորդ տաղավարը Ֆրանսիայի հրապարակում: