Շուրջ 2 մլն դրամ՝ Արգիշտի Քյարամյանին․ ԱՆ-ն առաջարկում է քննիչներին 92 տոկոս հավելավճար վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուրջ 1 միլիոն 917 հազար դրամ՝ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, 799 հազար և ավելի՝ Կոմիտեի քննիչներին․ ՀՀ Արդարադատության նախարարությունն առաջարկում է ապրիլի 1-ից աշխատավարձի 92 տոկոս հավելում տրամադրել Քննչական կոմիտեի քննիչներին՝ որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձ: ՔԿ-ի ներկայացրած նախագծի հիմնավորմամբ՝ քննիչներն այս պահին աշխատում են գերծանրաբեռնված:

Միայն Քննչական կոմիտեում այս պահին 1070-ից ավելի քննիչ է աշխատում, որոնք տարվա ընթացքում միջինը քննում են 111 քրեական վարույթ: ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանի պնդմամբ՝ այդ ծանրաբեռնվածությունն ազդում է քննության որակի վրա:

Նախագծի հիմնավորմամբ՝ դրա ընդունումը պայմանավորված է քննիչների՝ որպես առանձնակի ռիսկային ինքնավար պաշտոն զբաղեցնող և իրենց պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց հավելումներ տրամադրելու անհրաժեշտությամբ:

«Քրեական վարույթների նման քանակական աճի պայմաններում Քննչական կոմիտեի քննիչների օրական աշխատաժամանակը հաճախ հասնում է 12-13 ժամի: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ քրեադատավարական օրենքը քննիչի համար սահմանում է իմպերատիվ դատավարական ժամկետներ որոշակի դատավարական ակտեր կայացնելու համար, այսպիսի պայմաններում, հնարավոր է, լինեն դեպքեր, երբ տվյալ ակտերը կայացվեն ոչ աշխատանքային ժամերի կամ օրերի: Նման գերծանրաբեռնված աշխատանքը, հանրային բարձր պատասխանատվությունն այդ աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ և ռիսկային»,- նշվում է նախագծում:

Շուրջ 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած Օնիկ Առաքելյանը, թեև դեմ չէ առաջարկվող փոփոխությանը, սակայն նկատում է՝ աշխատավարձի բարձրացումը չի կարող նվազեցնել քննիչներին կցված գործերի թիվը: Նա չի ժխտում, որ հնարավոր է՝ աշխատավարձի բարձրացումն ավելի գրավիչ դարձնի քննիչի աշխատանքը, սակայն դրա արդյունավետությունը բարձրացնելու համար այլ քայլեր են անհրաժեշտ:

Ուշագրավ է, որ հետպատերազմական ծանր պայմաններում առաջարկվող այս փոփոխությունն 8 ամսվա կտրվածքով բյուջեից 4 միլիարդից ավելի հավելյալ ծախս է ենթադրում։

Փաստաբան Արա Ղարագյոզյանի համար հասկանալի չէ, թե ինչու է նման բարձրացում նախատեսվում: Մի շարք աղմկահարույց գործերով տուժող կողմի շահերը պաշտպանող Ղարագյոզյանը նշում է՝ քննիչների աշխատանքն այս պահին անարդյունավետ է, շատ դեպքերում դրանք մատնանշվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային ատյաններում:

Քննչական մարմինների աշխատավարձերի ավելացման մասին առաջին անգամ խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության ու դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի առաջին նիստի ընթացքում:

Այս պահին փաստաբանի գործունեությամբ զբաղվող Կարեն Սարդարյանը ևս տարիներ առաջ իր ուղին սկսել է քննիչի աշխատանքով: Որպես նախկին քննիչ՝ ողջունում է հավելավճարի մասով նախատեսվող փոփոխությունը, սակայն որպես փաստաբան նկատում է՝ քննիչների աշխատանքում բացերը շատ են։

Փաստաբանը նկատում է՝ սա է պատճառը, որ վերջին տարիներին Կոմիտեից արտահոսք է տեղի ունենում դեպի փաստաբանական ոլորտ։

Նախագիծը հանրային քննարկման e-draft համակարգում կմնա մինչև այս շաբաթվա վերջ, ինչից հետո կներկայացվի Կառավարության առաջիկա նիստին։ Այն այս պահին առավել շատ դիտված նախագծերի ցուցակում է։ Չնայած քննադատություններին՝ նախագիծը, ամենայն հավանականությամբ, կընդունվի, ինչպես եղավ Գլխավոր դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատավարձերի բարձրացման նախագծերի դեպքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան