Արցախում դասերը դադարեցվել են, գազ չկա․ Փաշինյանը Լաչինի հարցով զրուցել է Մակրոնի հետ․ Լուրեր

Լուրեր

19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
Բոլորը
  • Թուրք-սիրիական սահմանին երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը անցել է 4000-ը։ Թուրքական կողմը հայտնել է 2921 զոհվածների դիերի հայտնաբերման մասին։ Սիրիայում էլ հայտնել են 1500 հաստատված զոհերի մասին։ Երկու երկրներում զոհվածների թվում եղել են նաև ազգությամբ հայեր։ Երկու երկրներում էլ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Թուրքիայում դրանց միացել են նաև այլ երկրների ներկայացուցիչներ, Սիրիայում փրկարարների պակաս կա։
  • Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով այսօրվանից ժամանակավորապես դադարեցվել է Արցախում գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Այդ դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն ուսումնական պարապմունքները կշարունակեն համարժեք այլ պայմաններում։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: Մակրոնն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության շուրջ:

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։