Երևանի դպրոցների օպտիմալացումը միտված է կրթության որակի բարձրացմանը. մարզերում նման ծրագիր չկա

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քայլեր է ձեռնարկում Երևանի դպրոցներում կրթության որակը բարձրացնելու ուղղությամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, անդրադառնալով քաղաքի դպրոցների օպտիմալացման մասին քննարկումներին, նշեց, որ Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 30 տոկոսը ներկայում գերբեռնված է, իսկ շուրջ 30-33 տոկոսը՝ թերբեռնված: «Խոսքն ընդհանրապես հանրակրթության համակարգն ավելի լավ վիճակի բերելու մասին է: Քաղաքային դպրոցները լիարժեք կսկսեն աշխատել, եթե ունենան մոտավորապես 300 աշակերտ: Երևանի դպրոցների շուրջ 30 տոկոսը գերբեռնված է, իսկ 30-33 տոկոսը՝ թերբեռնված: Դրա համար մենք խոսում ենք քաղաքային դպրոցների մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը:

Լևոն Մկրտչյանը հստակեցրեց, որ մարզերի դպրոցների վերաբերյալ նախարարությունը դեռ ծրագիր չունի: Նրա խոսքով՝ մարզերում խնդիրները մի փոքր այլ են, իսկ դրանց լուծում տալու համար խորքային քննարկումներ ու ուսումնասիրություններ են անհրաժեշտ:

«Մենք խոսում ենք քաղաքային դպրոցներում կրթության որակը բարձրացնելու մասին, որովհետև այդտեղ ռեսուրսը տեսնում ենք: Իսկ մարզերում լուրջ խնդիրներ ունենք: 400 գյուղական դպրոց ունենք, որոնք 100-ից քիչ աշակերտ ունեն: Դեռ այս խնդիրը լուծելու ծրագիր չունենք մշակած, քննարկումների փուլում ենք: Գյուղական վայրերում ավտոմատ նման դպրոցները փակել կամ միավորելը ճիշտ չի լինի»,- ասաց Մկրտչյանը: