Ո՞ւմ են բաժին հասել պետական կարևոր օբյեկտները և ի՞նչ վիճակում են դրանք․ Պետգույքի մասնավորեցման վերջին հաշվետվության ուշագրավ դրվագները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
Բոլորը

Ազգային ժողովը հունիսի 13-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը: Քննարկումն անցավ աննկատ, կիսադատարկ դահլիճում ու տևեց ընդամենը 15-20 րոպե: Մինչդեռ արժեր, որ պատգամավորները, հատկապես՝ նոր իշխանության ներկայացուցիչները, ուշադրություն դարձնեին այդ փաստաթղթին: Հաստատ քննարկման արժանի, անգամ քննադատության համար հետաքրքիր նյութ կգտնեին:

Հաշվետվության համաձայն՝ 2017թ. ամբողջությամբ կամ մասնակի սեփականաշնորհվել են երկու ընկերություններ: Միանգամից ուշադրություն գրավեց «Բյուրեղ» հանքային ջրերի գործարանը, որի 9 տոկոս պետական բաժնեմասը վաճառվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին և Արգիշտի Սահինյանին:

Մինչ այդ, Ռ.Հայրապետյանը ձեռք էր բերել գործարանի 90 տոկոս բաժնեմասը: «Բյուրեղը» տարիներ առաջ պատկանում էր Սուքիասիանների ընտանիքին: 2008թ. նախագահական ընտրություններից ու դրան հաջորդած հայտնի դեպքերից հետո նրանք կորցրեցին գործարանը: Սարիբեկ Սուքիասյանը երկար ժամանակ պնդում էր, որ ««Բյուրեղը» պատկանում է իրեն, իսկ Ռուբեն Հայրապետյանն ապօրինի կերպով է ձեռք բերել գործարանը: Անցած տարի կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ որոշեց գործարանի՝ դեռևս պետության սեփականությունը հանդիսացող 9 տոկոս բաժնեմասը մոտ 5,5 մլն դրամով վաճառել Ռ.Հայրապետյաին: Սեփականաշնորհված օբյեկտների ցանկում գտնվող և ուշադրության արժանի հաջորդ գործարքը վերաբերում է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ընկերությանը, որը ձեռք է բերվել «Արմենիան քափըր փրոգրամ» և «Մաքուր երկաթ» գործարանի կողմից «Արմենիան քափըր փրոգրամի» բաժնետոմսերը պատկանում են «Վալլեքս գրուպին»։

Վերջինս շահագործում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը և «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության սեփականատերն է: Այդ ընկերությունների արմատները մեզ տանում են օֆշորային Կիպրոս: «Վալլեքս գրուպի» համար որպես սեփականատեր հանդես է գալիս Վալերի Մեջլումյանը: Ընկերություններն ու Վալերի Մեջլումյանը վայելել են նախկին իշխանությունների ու հատկապես Սերժ Սարգսյանի բարեհաճությունը:

Հավանաբար այդ պատճառով էլ Թեղուտի հանքավայրը շահագործվում է շրջակա միջավայրին մեծ վնաս պատճառելով ու անպատիժ մնալով: ԱԺ ներկայացված սեփականաշնորհված օբյեկտների ցանկում բավականին աղմկոտ էր նաև «Դվին» հյուրանոցի վաճառքը, որը ձեռք է բերվել նորից օֆշորում և նորից Կիպրոսում գրանցված մի ընկերության՝ «ՍԻ ՍԻ ՋԻ Կովկասյան կոմունիկացիոն խմբի» կողմից:

Ընկերությունը թեև գրանցված է Նիկոսիայում, բայց սեփականատերերից մեկը մեր հայրենակիցն է՝ Արտակ Թովմասյանը՝ գործարար և Ղրիմում Հայաստանի պատվո հյուպատոս: Տեղեկություններ կան նաև, որ հյուրանոցի երկրորդ սեփականատերը հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնն է: «Դվին» հյուրանոցը 2003թ. 3 մլն դոլարով վաճառվեց «Կովկասյան հաղորդակցական խումբ» ընկերությանը, որը պարտավորվեց 5 տարում լյուքս դասի 5 աստղանի հյուրանոց կառուցել, բայց շինարարության ավարտը դեռ չի նշմարվում։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ հերթական անգամ քննարկվում է նորից հետաձգել «Դվինի» վերակառուցման ժամկետները։ Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը մեզ հետ զրույցում ցավ հայտնեց, որ խորհրդային տարիներից մնացած և ճարտարապետական տեսանկյունից արժեք ներկայացնող «Դվին» հյուրանոցը, Երիտասարդական պալատը և նման այլ օբյեկտները սեփականշնորհվելուց հետո քանդվել և կորցրել են իրենց նախնական տեսքը։ Նա նաև հույս հայտնեց, որ նոր իշխանությունները ուշադիր կլինեն սեփականաշնորհված օբյեկտների նկատմամբ սեփականատերերի ունեցած պարտավորությունների կատարման ընթացքին։

Արմինե Ավետյան