ԱՄՆ Կոնգրեսը Թուրքիային F-16-ի վաճառքը կապում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամության հավանություն տալուց

Լուրեր

19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսը չի կարող աջակցել Թուրքիային 20 մլրդ  դոլար արժողությամբ F-16 կործանիչների վաճառքին, քանի դեռ Անկարան չի վավերացրել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորների երկկուսակցական խումբը։

Նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակում 29 դեմոկրատ և հանրապետական սենատորներն ասում են, որ երկու սկանդինավյան երկրներ «լիարժեք և բարեխիղճ ջանքեր են գործադրում»  Թուրքիայի խնդրած պայմանները բավարարելու համար, թեև Անկարան ասում է, որ Շվեդիան պետք է ավելին անի:

Սա առաջին դեպքն է, երբ Կոնգրեսը բացահայտորեն և ուղղակիորեն Թուրքիային F-16-ի վաճառքը կապում է երկու սկանդինավյան երկրների ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի հետ: Բայդենի վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է կործանիչների վաճառքին թեև, այժմ նշում են, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացումը կհեշտացնի վաճառքի գործընթացը:

Հավելենք, որ Թուրքիան շարունակում է չվավերացնել Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ի անդամության հայտերը ՝պարերաբար տարբեր պահանջներ առաջ քաշելով։Թուրքիան 2021 թվականի հոկտեմբերին դիմել է ԱՄՆ-ին  Lockheed Martin  ընկերության 40 F-16 կործանիչ և իր կործանիչների համար մոտ 80 արդիականացման սարքեր ձեռք բերելու նպատակով։

Էմմա Չոբանյան