ԲԱՆԱՎԵՃ․ Լավրովը ՀՀ-ին «օկուպանտ» կոչեց․ ԵՄ-ի, թե՞ ՀԱՊԿ-ի դիտորդներ․ պատերազմի բռնկման վտանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանին «օկուպանտ» է անվանում, որն ըստ նրա՝ նախկինում օկուպացրել էր Ադրբեջանի յոթ տարածքները։ Այսպես նա, ըստ էության, իր հարցազրույցում հիմնավորում էր ՀԱՊԿ-ի կրավորական կեցվածքը և ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիաների չդատապարտումը։ Այսօր հերթական անգամ Լավրովը ՀՀ-ին հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին կարող են տեղակայվել անհապաղ՝ մեկ-երկու օրվա ընթացքում։ Լավրովը պատմել է, թե  Հայաստանը ՀԱՊԿ-ի երևանյան խորհրդաժողովում պահանջում էր դատապարտել Ադրբեջանի գործողությունները, բայց ոչ բոլորն էին դրան պատրաստ․ «Քանի որ ղարաբաղյան խնդիրը տասնամյակների պատմություն ունի, նախկինում Հայաստանն էր օկուպացրել Ադրբեջանի 7 շրջանները»։

Արդյո՞ք ԼՂ-ին հարակից տարածքները վերահսկողության տակ պահելն իրապես բավարար փաստարկ էր, որ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ի մյուս երկրներն Ադրբեջանի ագրեսիան չդատապարտեին, ռազմական աջակցություն ցույց չտային ՀՀ-ին։ Թե՞ ՀԱՊԿ-ի շահերից իրականում չի բխում Ադրբեջանի դեմ քայլեր անելը, և իրենց անգործության մեջ մեղադրում են ՀՀ-ին։  Արդյո՞ք Հայաստանը պետք է վերանայի իր որոշումը, և ԵՄ-ի դիտորդների փոխարեն նախապատվությունը տա ՀԱՊԿ-ի դիտորդներին։

Այս թեմաների շուրջ Factor TV-ն բանավեճ է կազմակերպել, որին մասնակցում են «Վերելք» կենտրոնի վերլուծաբան Հայկ Խալաթյանը, քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը, քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը, «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը, «Բերդ» կրթական, ռազմահայրենասիրական ՀԿ անդամ Արփի Թոփչյանը։