Օրենքի տառը խախտող կառուցապատողը ենթարկվելու է պատասխանատվության. Տարոն Մարգարյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում   արձանագրվել է իրավախախտման 5 դեպք: Նախկինում արձանագրված 2 դեպքի մասով  կատարվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստացնել հսկողությունը և կազմակերպել   անակնկալ շրջայցեր: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև կիսակառույց շինությունների և  այն տարածքների խնդրին, որտեղ նախատեսված են քաղաքաշինական ծրագրեր, բայց դեռևս չեն իրականացվում: Երևանի գլխավոր ճարտարապետին, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև իրավաբանական վարչություններին քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել և գույքագրել վերոնշյալ տարածքներն ու շինությունները և ձեռնարկել համապատասխան քայլեր:

«Առանձին-առանձին ուսումնասիրեք, գույքագրեք և օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկեք այս ուղղությամբ: Տարածքների սեփականատերերին և վարձակալներին ուղարկեք համապատասխան ծանուցումներ, անհրաժեշտության դեպքում, դիմեք նաև դատարան՝ վերոնշյալ հողատարածքները դատական կարգով համայնքին վերադարձնելու, իսկ անավարտ կառույցները օտարելու պարտավորեցնելու պահանջով: Այս հարցում պետք է լինենք խիստ և հետևողական՝ հատկապես հաշվի առնելով, որ վերջին շրջանում բոլոր կառուցապատողներին տրամադրվել են մի շարք արտոնություններ և հնարավորություններ են ընձեռվել կառուցապատում իրականացնելու համար: Հետևաբար, այլևս անհանդուրժելի է քաղաքում նման պատկեր ունենալը: Կառուցապատողը պետք է հստակ իմանա՝ եթե խախտում է օրենքի տառը, ենթարկվելու է պատասխանատվության», – ընդգծել է Տարոն Մարգարյանը: