ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ազատ արձակվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճռաբեկ դատարանի նախագահ Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ այսօր կայացավ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վճռաբեկ բողոքի քննությունը:

Ըստ վճռաբեկ բողոքի՝ Բաբայանին առաջադրված մեղադրանքները հիմնված են ենթադրությունների վրա և դատարանից պահանջում են արդարացման որոշում կայացնել:  Մինչդեռ մեղադրող կողմը` Արամ Արամյանն ասաց, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ ատյանի կայացրած որոշումներն օրինական են և այդ դատական ակտերը բեկանելու հիմքերը բացակայում են:

Ի դեպ, նիստին ներկայացել էին նաև «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը: Նրանք Բաբայանի ազատ արձակման համար անձնական երաշխավորություն են ներկայացրել, դատարանը նաև հավելեց, որ «Ծառուկյան» դաշինքից բացի, այլ պատգանավորներ ևս անձնական երաշխավորություն են ներկայացրել:

Նշենք, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել նաև «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հայտնեց, որ Սամվել Բաբայանի նկատմամբ կիրառված կալանքը՝ որպես խափանման միջոց, վերացված է:

Սամվել Բաբայանը ազատության մեջ կլինի, երբ պատգամավորների անձնական երաշխավորության գումարը կվճարվի:

Բաբայանի գործով անցնող մյուս ամբաստանյալները՝ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը ևս ազատ արձակվեցին՝ ստորագրությամբ չհեռանալու մասին որոշմամբ:

Հավելենք, որ Բաբայանի և մյուսների գործը դատարանի որոշմամբ ուղարկվեց Առաջին ատյանի դատարան կրկին քննության առնելու պահանջով: