Չի՛ լինելու, քաղաքացիներին ամեն տեղ բռնել, տուգանել չկա․ Փաշինյանը՝ Օսիպյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության հունիսի 15-ի նիստում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Կառավարության համաձայնությանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է նոր կարգավորումներ մտցնել տեսանկարահանող սարքավորումների և շրջիկ մեքենաների առնչությամբ։

Հարցի զեկուցումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հանրության մեջ կա խուճապային տրամադրություն, որ մեքենաներ են բերվել, որոնք թաքնված նկարահանում են խախտումներ կատարած մեքենաներին. «Արդյոք այս օրենքի կարգավորումը վերաբերո՞ւմ է այդ շրջիկ մեքենաներին»։ 

Ի պատասխան՝ Վալերի Օսիպյանը նկատեց, որ շարժական ավտոմոբիլներն այս կարգավորմամբ այսուհետ  ունենալու են տարբերանշան։ 

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց, որ քաղաքական հայտարարություն են արել, որ քաղաքացիներին ամեն տեղ չեն բռնելու և տուգանեն, իսկ հիմա բերվել է նախագիծ,  որով առաջարկվում է  նորից շարունակել տուգանել։ «Եկեք դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկնելը, ամեն տեղ բռնել, տուգանելը»,- ասաց վարչապետը՝ հավելելով՝ որ չի լինելու նման բան։  

Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց, որ սրան զուգահեռ Ոստիկանությունը պետք է բացառի երկրում անպատժելիության մթնոլորտը։

Մանրամասները՝ տեսանյութում։