ԱԶԲ տնօրենների խորհուրդը հաստատել է՝ ՀԷՑ-ին 80 միլիոն դոլարի չափով վարկ կտրամադրի

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը 80 միլիոն դոլարի չափով վարկի տրամադրումը` Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը և էներգետիկ անկախության ու արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով:

«Ավելի արդյունավետ և հուսալի էներգետիկ բաշխիչ ցանցը կարևոր է Հայաստանում տնտեսական աճի համար», – ասել է ԱԶԲ մասնավոր հատվածի գործառնությունների վարչության ներդրումների գծով ավագ մասնագետ Սոնալի Տանգը: – «Ներդրումային ծրագիրը կնպաստի Հայաստանի կառավարության էներգետիկ անկախության և էներգաարդյունավետության նպատակին: ՀԷՑ-ի հետ մեր գործընկերությունը նշանակալի ազդեցություն կունենա հայ ժողովրդի և գործարար ոլորտի վրա՝ բարելավելով էլեկտրաէներգիայի բաշխման հուսալիությունն առաջարկվող ներդրումային ծրագրի միջոցով»:

Ներդրումը կօգնի ՀԷՑ-ին բարելավել մասնավոր հատվածում էլեկտրաէներգիայի բաշխումը Հայաստանում` բաշխման կորուստները նվազեցնելու միջոցով՝ 2016 թվականի մոտ 10 տոկոսից մինչև 2021-ը հասցնելով 8 տոկոսի: «ԱԶԲ-ի աջակցությունը թույլ կտա ՀԷՑ-ին բարելավել բաշխիչ ցանցի և դրա բազմակայք գործառնությունների ծառայությունների որակն ամբողջ երկրում, նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները և շահագործման ծախսերը, բարելավել տեխնիկական սպասարկման և անվտանգության պայմանները, արդիականացնել հաշվառման համակարգը, վերականգնել, ամրապնդել և ընդլայնել բաշխիչ ցանցը, ցանցին միացնել նոր հաճախորդների, ինչպես նաև՝ ներդնել կառավարման միջազգային չափանիշներ և վերահսկման ավտոմատացված համակարգ», – ասված է Ասիական զարգացման բանկի հաղորդագրությունում:

ՀԷՑ-ը փակ բաժնետիրական ընկերություն է, որը հիմնվել է 2002 թվականին՝ էլեկտրաէներգիայի բաշխման չորս պետական տարածաշրջանային ընկերությունների մասնավորեցման և միաձուլման արդյունքում: Այն էլեկտրաէներգիայի արտոնագրված բաշխողն է և սպասարկում է Հայաստանի ամբողջ տարածքում:

«ԱԶԲ-ն, որը հիմնված է Մանիլայում, նվիրված է ներառական տնտեսական աճի, էկոլոգիապես կայուն աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության նվազեցման գործին: Հիմնադրված լինելով 1966 թվականին՝ ԱԶԲ-ն տոնում է տարածաշրջանում զարգացման գործունեությանը միտված գործընկերության 50-ամյակը: Այն պատկանում է 67 անդամներին, որոնցից 48-ը՝ տարածաշրջանից են: 2016 թվականին ԱԶԲ-ի տրամադրած օգնությունը կազմել է 31,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ներառյալ` 14 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորումը», – նշված է հաղորդագրությունում: