Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մեծ Բրիտանիա
Հունվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական կարճատև այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմ․ տեղեկացնում են Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
«Նորին Սրբությանը ուղեկցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը»,- ասված է հաղորդագրությունում։