Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ
Հասարակություն
30.01.2023 | 00:17Հունվարի 29-ին նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
«Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: