«Ես հավատում եմ Փաշինյանի անկեղծությանը»․ Էդուարդ Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գևորգ Կոստանյանը չգիտի, թե ինչ հիմքերով են կալանքից ազատվում իր՝ գլխավոր դատախազ լինելու օրոք կալանավորված «Սասնա ծռեր» խմբի տղաները։ «Հիմա ես չգիտեմ ո՞ր հիմքով էին կալանավորվել, որ ես իմանամ՝ էդ հիմքը վերացա՞վ, թե՞ չէ»,- տարակուսում է Գևորգ Կոստանյանը։

Հայաստանի նախկին գլխավոր դատախազը պնդում է, որ Պարեկապահակային ծառայության շենքը պետական շենք է, և այն գրավելը Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է։ Սակայն ի՞նչ է փոխվել, որ նոր կառավարության օրոք կալանավայրերից ազատ են արձակվում մարդիկ, որոնք զենքով գրավել են պետական շենք և պատճառ դարձել մարդկանց մահվան։ «Ինչքան ես մամուլով տեսա, փոխվել է խափանման միջոցը, արարքին իրավական գնահատական դեռ չի տրվել, երբ որ դատարանը կտա, էն ժամանակ կքննարկենք»,- խոստանում է պատգամավորը։

Պարոն Կոստանյանի համար հիմա դժվար է հիշել, թե ինչ հիմնավորումներով են Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին մի քանի տարի պահել կալանավայրերում։ Համենայնդեպս ինքը ժխտում է, որ մարդիկ բանտերում էին հայտնվում Սերժ Սարգսյանի հրահանգով․ «Ըտենց բան մեկնաբանելն անգամ ավելորդ եմ համարում»։

Նա առաջարկում է դատավորներին հարցնել, թե ինչն էր նրանց խանգարում, որ նախկինում մերժում էին ծռերի խափանման միջոցը փոխելու բազմաթիվ միջնորդությունները։ «Դուք ինձնից ուզում եք քաղաքական գնահատականներ, գոնե Դուք ինքներդ լավ գիտեք, որ ես երբևէ ձեռնպահ եմ մնացել որևէ հարցի շուրջ քաղաքական գնահատականներ տալուց»,- խուսանավում է նախկին գլխավոր դատախազը։

Էդուարդ Շարմազանովը քաղաքական գնահատականներից չի խուսափում։ Ինքը այդ տղաների արարքի գնահատականը վաղուց է տվել՝ դա ահաբեկչություն էր։ «Դա միայն իմ կարծիքը չէ, Միացյալ Նահանգների դեսպանն էլ նույն կարծիքն է արտահայտել, «Սասնա ծռերի» գործողությունը համարել է ահաբեկչական գործողություն»,- հիշեցնում է ԱԺ փոխխոսնակը։

Այստեղ պարոն Շարմազանովն իրավական գնահատականների մեջ չի խորանա։ Եվ հենց այդ պատճառով էլ պատգամավորը տղաներին երբեք չի համարի քաղաքական բանտարկյալ։ Սակայն լոռեցի պատգամավորը հավատում է, որ ծռերին բանտերից ազատ արձակելը ոչ մի կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հացադուլից դուրս գալու Գարեգին Չուքասզյանի առաջ քաշած նախապայմանների հետ։ «Ես կարծում եմ դա դատարանն է արել։ Ես հավատում եմ Փաշինյանի անկեղծությանը, նա առնվազն գոնե հայտարարեց, որ Բաղրամյան 26-ից որևէ հանձնարարական դատարաններին չի իջնելու»,- ասում է նա։

Պարոն Շարմազանովը հրաժարվում է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նրա հրաժարականը պահանջող ծռերի գործողությունները դիտարկել քաղաքական հարթության մեջ։ «Եթե ըտենց նայենք տեռորն էլ կարող է ինչ-որ մի երկրում լինել քաղաքական պայքարի միջոց։ Մեկի համար հեղափոխությունը, փողոցային պայքարը կամ իշխանություն պահելը՝ ուժով, օրինական կամ համաչափ է, ինձ համար ոչ էն է օրինական, ոչ՝ էն»,- ասում է պարոն Շարմազանովը։

Ի դեպ, Էդուարդ Շարմազանովը հին և նոր իշխանությունների մտածելակերպում տարբերություն տեսնում է, սակայն չի ասի, թե նորերը հիմնովին են տարբերվում հներից՝ շատ հարցերում այս իշխանությունները շարունակում են իրենց գործը, մասնավորապես արտաքին խնդիրներում։

 

Մհեր Արշակյան