ՌԴ-ն սպառնում է Հայաստանին․ քաղաքագետները նոր էսկալացիա են կանխատեսում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման առնչությամբ Ռուսաստանի ԱԳ նախարարության կոշտ հայտարարությանը պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել։ Երեկ օրվա երկրորդ կեսին ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, թե Եվրամիության ներկայացուցիչների ներկայությունը միայն կարող է աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։

Եվ մինչ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը լռում է, քաղաքագետները ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի այդ արձագանքը դիտարկում են ուղիղ սպառնալիք՝ ուղղված Հայաստանին։ Իսկ հայտարարություններից ուղիղ գործողությունների անցնելը  քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը չի բացառում։

Պաշտոնական Մոսկվայից նաև նշում են, թե Ռուսաստանն արձանագրում է, որ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը: Հայաստանը, սակայն, ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումից ոչ թե հրաժարվել է, այլ ռազմաքաղաքական դաշինքից ակնկալել քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հարձակմանը, որի հետևանքով կան օկուպացված տարածքներ։ ՀԱՊԿ-ն, ըստ էության անպատասխան է թողել ոչ միայն այդ օրերին Երևանի պաշտոնական դիմումը, որով ակնկալվում էր ռազմաքաղաքական դաշինքի աջակցությունն ադրբեջանական զորքերը Հայաստանի գրավյալ տարածքներից դուրս բերելու համար, այլ նաև 2021-ի մայիսին կառույցը որևէ քայլ չձեռնարկեց ադրբեջանական հարձակման առնչությամբ։

Այդուհանդերձ, Ռուսաստանի ԱԳ նախարարության երեկվա հայտարարության մեջ նշվում է՝ եթե հայ դաշնակիցները շարունակեն շահագրգռված լինել ՀԱՊԿ-ի ներուժն օգտագործելու հարցում, առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում։ Սա, Արմեն Բաղդասարյանի համոզմամբ, Հայաստանին տրված վերջնաժամկետ է։

Ռուսաստանի հրահրմամբ կամ լուռ համաձայնությամբ ադրբեջանական հնարավոր հարձակումը, ըստ Արմեն Բաղդասարյանի, միակ վտանգը չէ, որ պետք է սպասել ռազմավարական դաշնակցից։ Այլ հարց է, որ Ռուսաստանն իր ունեցած ամբողջ գործիքակազմը գործի չի դնի՝ հաշվի առնելով Հայաստանի դիմակայունությունը։

Երբ ՀԱՊԿ-ից ակնկալվող աջակցությունը չկա, ըստ էության, փակուղում են խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունները, ուստի այս իրավիճակում Ռուսաստանից հնարավոր ճնշումներից խուսափելու համար Հայաստանը պետք է հրաժարվե՞ր ԵՄ քաղաքացիական առաքելությունից։

Ռուսաստանի ԱԳՆ-ն կասկածի տակ է դնում նաև տարածաշրջանում խաղաղության հասնելու ԵՄ ջանքերը՝ հայտարարելով, որ եթե Բրյուսելն անկեղծ լիներ իր մղումներում, ապա դիտորդների աշխատանքը կհամաձայնեցնեին նաև Ադրբեջանի հետ: ԵՄ-ն ևս հնչած քննադատություններին և մեղադրանքներին դեռ չի արձագանքել, իսկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 100 հոգանոց դիտորդական խմբի տեղակայման հստակ ժամկետ առայժմ չի նշվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան