4 կգ «ափիոն», 6 կգ «հերոին». ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության  և ապօրինի շրջանառության դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության  և ապօրինի շրջանառության դեպք. տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացի Ա.Կ-ն, 2018թ. հունիսի 7-ին Մեղրիի անցակետով մուտք գործելով Հայաստան, տաքսի ավտոմեքենայով ուղևորվել է հայ-իրանական սահմանի` նախապես պայմանավորված հատվածը, որտեղ ԻԻՀ կողմից սահմանը հատած հանցակիցը նրան է փոխանցել առանձնապես խոշոր չափերով` շուրջ 4 կգ «ափիոն» տեսակի և շուրջ 6 կգ «հերոին» տեսակի թմրամիջոցներով 5 փաթեթ։ Այնուհետև իրացման նպատակով այն ապօրինի փոխադրել է դեպի Գորիս քաղաք՝ նախապես պայմանավորված վայրում պահելու և պատվիրատուին փոխանցելու մտադրությամբ, սակայն ճանապարհին՝ Կապան քաղաքում, ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից: Շարունակելով  օպերատիվ-հետախուզական միջոցառումները` ԱԱԾ աշխատակիցները նույն օրը դարանակալել և ձերբակալել են նաև թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը վերցնելու համար նշված վայր ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Ս-ին:

Ըստ օպերատիվ աղբյուրների` հայտնաբերված «ափիոն» և «հերոին» տեսակի թմրամիջոցների ընդհանուր արժեքը «սև շուկայում» կարող է կազմել շուրջ 920 հազար  ԱՄՆ դոլար:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ  քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի («Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը») և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի («Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն` իրացնելու նպատակով դրանց ապօրինի ձեռք բերելը, պահելը և փոխադրելը»)  հատկանիշներով:

Գ.Ս-ին և Ա.Կ-ին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր խմբի մյուս անդամներին բացահայտելու ուղղությամբ: 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն