Արցախում 135 քաղաքացի ստացել է վառելափայտ և վառարաններ

Լուրեր

29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
Բոլորը

Արցախի կառավարության տեղեկագիրը ներկայացրել է շրջափակման 47-րդ օրվա վիճակագրությունը:

Ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից շրջափակման, գազամատակարարման և էլեկտրամատակարարման խափանման պատճառով Արցախի բնակիչները, որպես ջեռուցման և սնունդ պատրաստելու այլընտրանքային տարբերակ, ստիպված սկսել են իրենց բնակարաններում փայտի վառարաններ տեղադրել։ Այդ հարցում պետությունն աջակցում է բնակչությանը։

Արդեն 135 քաղաքացի ստացել է ընդհանուր առմամբ 346 խորանարդ մետր վառելափայտ: Քաղաքացիներին տրամադրվել է նաև 26 կոմպլեկտ-վառարան։

10 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 171 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 515 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 49 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 18400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 47 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120000 բնակչությանը:

Շրջափակման պատճառով Արցախի 120000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30000 երեխա, 20000 տարեց, 9000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել են 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ։

6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ և նախակրթարան հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից:

Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 118 դպրոցների աշխատանքը՝ ավելի քան 20000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից: