«Չթույլատրված տեղ թափենք՝ ի՞նչ են իմանալու»․ Երևանում ապօրինի շինարարական աղբավայրերի խնդիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Երևանի Դավիթ Բեկ փողոցի 220 տան հետնամասն է։ Փրկարարները դեռ երեկ ահազանգ էին ստացել, որ այստեղ մոտ 60 խորանարդ մետր շինարարական աղբ է այրվում։ Առավոտյան հրշեջներին դեռ չէր հաջողվել ամբողջովին մարել կրակը։ Գրեթե ամբողջովին այրվել էին նաև տարածքում գտնվող չորացած ծառերը։ Հրդեհից ոչ ոք չի տուժել, բայց այս պատմությունը մեկ այլ ուշագրավ կողմ ունի․ որտեղի՞ց է հայտնվել շինարարական աղբը։ Երևանի քաղաքապետարանից Factor TV-ին  հայտնեցին, որ Դավիթ Բեկ փողոցում շինարարական աղբի համար նախատեսված աղբավայր չի կարող լինել, եթե կա՝ անօրինական է ձևավորվել։

Այսպիսի աղբավայրեր Երևանում հաճախ կարելի է հանդիպել։ Factor TV-ի տեսախցիկն արձանագրել է Արաբկիր վարչական շրջանում Հրազդան ձորի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան փողոցի անօրինական աղբավայրերը։

Հրազդան ձորի առափնյա մասերում շինարարական և կենցաղային աղբի հարցը տարիների պատմություն ունի: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանի խոսքով՝ տարիներ շարունակ գիշերային ժամերին բեռնատար մեքենաններով շինարարական աղբը մոտեցվել է ձորի առափնյա մասերին և թափվել այնտեղ: Նրա դիտարկմամբ՝ ամենօրյա հերթապահություն իրականացնելու դեպքում էլ հնարավոր չի լինի ամբողջությամբ կանխել նմանատիպ երևույթները։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան փողոցի հարակից տարածքում թափված շինարարական աղբը վերջին շրջանում է կուտակվել։ Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Լազր Խաչատրյանի խոսքով՝ նախատեսվում է մինչև ամառ լուծել խնդիրը, նաև տեսախցիկներ տեղադրել փողոցի տարբեր հատվածներում, որպեսզի կանխվեն տարածքում անօրինական աղբ կուտակելու դեպքերը։

Քաղաքապետարանից տեղեկացրին, որ շինարարական աղբը թույլատրվում է թափել միայն Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում հատուկ սահմանված աղբավայրերում։

Գեղամ Կարապետյանն ընդգծում է, որ այս տարի շինարարական աղբի ծանրությունից հողը նստվածք է տվել և վնասել  Հրազդան ձորի տարածքով անցնող խմելու ջրի խողովակաշարերը, որոնք սնուցում են Երևան քաղաքի մոտավորապես 70 տոկոսը:

Նրա խոսքով՝ շինարարություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան փաստաթղթով հաստատված վայր, որտեղ կարելի է շինաղբ կուտակել, իսկ փաստաթղթի մեկ օրինակ էլ պետք է լինի վարորդի մոտ։ Ինչ սկզբունքով են շինարարական աղբ տեղափոխող բեռնատարների վարորդները ընտրում՝ որտեղ թափել այն։ Factor TV-ն հեռախոսով զրուցել է գովազդային հայտարարությունների կայքում նման ծառայություններ առաջարկող մի քանի վարորդների հետ։

Բնապահպան Սիլվա Ադամյանը նկատում է, որ անօրինական աղբավայրերի առկայությունը նաև սպառնում է մարդկանց կյանքին և առողջությանը, իսկ շինարարական աղբի հետևանքով առաջացող փոշին մեծ սպառնալիք է մայրաքաղաքի բնակիչների համար։

Բնապահպանի դիտարկմամբ՝ մայրաքաղաքում շինարարություն իրականացնող ընկերությունները պետք է ունենան նաև իրենց ջրցան մեքենանները, որոնք պետք է օգտագործվեն շինաղբը մի վայրից մյուսը տեղափոխելիս։

Երկու վարչական շրջանների ղեկավարներն էլ շեշտում են, որ շինարարական աղբի կուտակումն ապօրինի աղբավայրերում հնարավոր կլինի կանխել միայն օրենսդրական հիմնարար փոփոխությունների միջոցով, իսկ կանխարգելիչ գործոն կարող է լինել ինչպես կայուն հերթապահություն իրականացնելը, այնպես էլ վարչական տուգանքների խստացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան