Պուտինը ՀՀ-ին գաղութ է դիտում․ ռուսական արջի թաթից պիտի՛ ազատվենք՝ անվտանգության ուղերձներ կան Արևմուտքից․ Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ

-Հայաստանում որոշ քաղաքական ուժեր մշտապես փորձում են համոզել, որ մենք աշխարհում միայնակ ենք, չունենք դաշնակից պետություններ, որոնք կարող են անվտանգային որոշակի պարտավորություններ կազմել, բացառությամբ մեկի՝ ՌԴ-ի, որը հիմա պատերազմում է Ուկրաինայի դեմ։ Եվ որպեսզի թուրքերն ու ադրբեջանցիները չհարձակվեն ու հոշոտեն մեզ, մենք բոլորս պետք է աղոթենք, քանի որ չենք կարող շատ օգնել, որ ՌԴ-ն հաղթի Ուկրաինային, և դա ասում են շատ բաց։ Բայց իրականությունն այն է, որ թե՛ ուկրաինական պատերազմից առաջ՝ 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին, թե՛ ուկրաինական պատերազմից հետո ՌԴ-ն չկատարեց ՀՀ նկատմամբ անվտանգային պարտավորությունները և հիմա մի նորություն կա՝ ԵՄ դիտորդները գալու են Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանը դիտարկելու։ Ըստ Ձեզ՝ հանրությունն արդյո՞ք այդպիսի մտածողությունն ընկալում է որպես մանիպուլյացիա, և թե ինչպես է տրանսֆորմացիայի ենթարկվում մարդկանց գիտակցությունը։

-Այդ մտածողությունը, այդ մոտեցումը, որ Ռուսաստանն ամենափրկիչ է, ձևավորվել է տասնամյակներ շարունակ, և ձևավորվել է դրան համարժեք իրականություն տարածաշրջանում։ Մարդիկ նաև անվտանգությունից ելնելով են այդպիսի մոտեցում ցուցաբերել խնդրին։ Ոչ թե տասնամյակներ, այլ նույնիսկ կարելի է ասել՝ մի քանի հարյուրամյակ։ Չխորանանք պատմության մեջ, բայց գիտենք մահմեդական տիրապետության դաժան շրջանը, կրոնական խտրականության ծանր ժամանակաշրջանը, որից հետո քրիստոնյա Ռուսաստանի հայտնվելը տարածաշրջանում թվում էր՝ փրկություն է, դա կրոնական մտածողության մի ձև է, որն այնքան էլ հեռու չի եղել իրականությունից։ Բայց խնդիրն այն է, որ ժամանակները փոխվում են։

-Բայց չեն փոխվում այս գաղափարները կրող և տարածող մարդիկ։

-Պետք է հաշվի առնել, որ այսպիսի մտածողություն ձևավորվել է պետականության բացակայության ժամանակ, այսինքն՝ մենք չենք ունեցել այնպիսի պետություն, որը կարող էր լինել մեր իսկ երաշխավորը։ Դա բավականին արմատավորված է եղել։ Հայաստանը փաստացիորեն վերջին 30 տարում է, որ պետություն է, չհաշված առաջին հանրապետության երկու տարիները։ Իսկ խորհրդային շրջանում կիսապետական իրավիճակ էր՝ մարդիկ իրենց մասամբ զգացել են Հայաստանի քաղաքացի, մասամբ՝ խորհրդային մեծ պետության մի մասը, և պատահական չէ, որ մարդկանց հայրենասիրությունը երկշերտ է եղել, որի կենտրոնը Մոսկվան էր։ Մոսկվան դիտվում էր նաև աշխարհի կենտրոն, քաղաքակրթության կենտրոն։ Մարդիկ կտրված էին այն աշխարհից, որը սկսեցին ճանաչել Խորհրդային Միության փլուզումից և անկախություն ձեռք բերելուց հետո, և ժամանակ էր պահանջվում, որպեսզի մարդիկ հասկանան, որ բացի Ռուսաստանից՝ կան նաև այլ ազդեցիկ պետություններ։

-Այնուամենայնիվ, այդ գաղափարը գերիշխող էր մինչև վերջերս, գոնե մինչև 2020 թվականը, երբ գրեթե բոլորը հավատում էին, որ մեզ կփրկի Ռուսաստանը և Հայաստանի այս դաժան պարտությունը թույլ չի տա։

-Դա ձևավորվել էր էլիտաների մակարդակում։ Էլիտաների մակարդակում կար նաև դրա համոզմունքը․ մինչև 2018 թվականը ՀՀ բոլոր ղեկավարները միշտ այդ համոզմունքն են քարոզել, որ Հայաստանն առանց Ռուսաստանի չի կարող գոյություն ունենալ, և հիմնական վտանգը Թուրքիան է։ Ի՞նչ տեղի ունեցավ․ Ռուսաստանը, իր շահերից ելնելով, աստիճանաբար հեռացավ Հայաստանի շահերից, իր շահերն ավելի շատ սկսեցին հատվել թուրք-ադրբեջանական շահերի հետ։ Նաև ակնհայտ դարձավ, որ ճգնաժամային իրավիճակներում գերտերությունները սկսում են բաց խաղալ, և քեզ անվանում են այնպես, ինչպես միշտ դիտել են իրականում, այսինքն՝ ոչ թե որպես բարեկամ, դաշնակից պետություն, այլ գաղութ։ Պուտինի խոսքից հասկանալի է, որ ինքը Հայաստանը դիտարկում է որպես գաղութ։ Հայաստանում աճել է անկախության սերունդ, մտածողության փոփոխություն է տեղի ունեցել․ մարդիկ տեսնում են՝ որտեղից են գալիս վտանգները և ովքեր են պատրաստ այդ վտանգները կանխելուն ուղղված քայլեր անելու։ Հայաստանի հասարակությունն ավելի շատ անվտանգության մեսիջներ է ստանում եվրոպական և ամերիկյան կենտրոններից, քան ռուսական։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան