ՀՀ գլխավոր դատախազը խուսափում է «Սասնա ծռերի» խցերի դռները բացած իրանցի կալանավորների գործով իրավական գնահատական տալ ՔԿՀ ծառայողների գործողություններին. ՀՔԱՎ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ 2018 թ. ապրիլի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իրանցի կալանավորների կողմից ՔԿՀ 6 խցերի դռները բացելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ Հատուկ քննչական ծառայություն փոխանցելու հարցով:

Aravot.am-ում ապրիլի 27-ին արված հրապարակման համաձայն՝ իրանցի կալանավորները մեկուսացրել են ՔԿՀ աշխատակցին, նրանցից խլել բանալիներն ու բացել են «Սասնա ծռեր» խմբի անդամների խցերի դռները: Նրանց հորդորել են դուրս գալ խցերից, բայց վերջիններս, խուսափելով հնարավոր սադրանքից, չեն հետևել հորդորին:

Դեպքից 2 օր անց՝ ապրիլի 27-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որում առաջարկել էր նաև առգրավել մասնաշենքի տեսանկարահանող սարքերի տեսագրությունը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը 2018 թ. մայիսի 7-ին տեղեկացրել էր, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-355 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական գործ է հարուցվել դեռևս 2018 թ. ապրիլի 25-ին և նախաքննություն իրականացնելու համար ուղարկվել ՀՀ Քննչական կոմիտե:

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին ուղղված 2018 թ. մայիսի 8-ի գրությամբ նշել ենք, որ հարուցված քրեական գործի շրջանակում պետք է իրավական գնահատական տրվի նաև ՔԿՀ ծառայողների գործողություններին, իսկ այդ դեպքում քննություն են իրականացնում ՀՔԾ քննիչները:

ՔԿՀ ծառայողը պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ է, իսկ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների նախնական քննությունը կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները, հետևաբար՝ տվյալ դեպքում նախնական քննությունը պետք է կատարեին հատուկ քննչական ծառայության քննիչները, ոչ թե՝  Քննչական կոմիտեն: