Երևան է ժամանել Էնրիկե Մորան․ նա կնախագահի ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգության 1-ին բարձր մակարդակի հանդիպումը
Քաղաքականություն
26.01.2023 | 16:30Երևան է ժամանել ԵՄ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ, քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ գրասենյակի թվիթերյան էջից։
«Նա կգլխավորի ՀՀ-ԵՄ Քաղաքական և անվտանգության հարցերով երկխոսության առաջին բարձր մակարդակի հանդիպումը»,- ասված է հաղորդագրությունում։