Գերմանիայում կալանավորել են ՌԴ-ի օգտին լրտեսությամբ զբաղվող ևս մեկ անձի

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայում կալանավորվել է դավաճանության և Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) անդամի ենթադրյալ հանցակիցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ-ից ժամանած Գերմանիայի քաղաքացի Արթուր Ե․-ն Դաշնային քրեական գրասենյակի աշխատակիցների կողմից ձերբակալվել է հունվարի 22-ին Մյունխենի օդանավակայանում սահմանը հատելուց հետո։ Դաշնային դատախազության հաղորդմամբ՝ Ե.-ն առաքիչի դեր է կատարել՝ BND-ի աշխատակցից ստանալով և Ռուսաստան տեղափոխելով գաղտնի տվյալներ։ Նրա նկատմամբ պետական ​​դավաճանությանը մեղսակցության կասկածանքով կալանավորման ծանուցում է տրվել։

Դատախազության տվյալներով՝ 2022 թվականին կասկածյալը Ռուսաստանի հետախուզական ծառայությանն է փոխանցել տեղեկություններ, որոնք ստացել է այս գործով ներգրավված գլխավոր անձից՝ Դաշնային հետախուզական ծառայության աշխատակցից։ Միաժամանակ, ինքը՝ Ե.-ն, այս ծառայության աշխատակից չէ։

Սա արդեն կալանավորման երկրորդ դեպքն է BND-ի սպա Կառստեն Լ.-ի՝ Ռուսաստանի օգտին լրտեսության գործով։ Կառստենը դեկտեմբերին է ձերբակալվել պետական դավաճանության՝ ՌԴ-ի օգտին լրտեսության մեղադրանքով։

Քննության տվյալներով՝ նա կարող էր Մոսկվային գաղտնի տեղեկատվություն փոխանցել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Գերմանիայի Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2022 թվականին Կառստեն Լ.-ն Ռուսաստանին է փոխանցել պետական ​​գաղտնիքին առնչվող տեղեկություններ։

Էմմա Չոբանյան