Ինչ հակասական հայտարարություններ են հնչել ողբերգական հրդեհից մինչ օրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհից և դրա հետևանքով 15 զինծառայողի մահվան դեպքից անցել է մոտ մեկ շաբաթ, սակայն գործով որևէ մեղադրյալ դեռ չկա։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Factor TV-ին փոխանցեց՝ գործով հարցաքննվել է շուրջ երկու տասնյակ անձ, գերակշիռ մասը՝ զինծառայողներ։ Մինչ այս պահը, սակայն, առողջական վիճակը հաշվի առնելով, հնարավոր չի եղել հարցաքննել կապիտանին, որը, ըստ նախնական պաշտոնական վարկածի, 5 լիտր տարողությամբ տարայում լցված ավտոբենզինով փորձել է վառել վառարանը, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ։ Պաշտոնական հիմնական վարկածը, Աբրահամյանի փոխանցմամբ, մնում է հենց սա, քննության ընթացքում, սակայն, ստուգվում է տեղի ունեցածի վերաբերյալ ցանկացած տեղեկություն։

Մինչ իրավապահները քննություն են իրականացնում, դեպքի հանգամանքների առնչությամբ մամուլում շարունակում են ի հայտ գալ հակասություններ ու հարցեր։

Երեկ Factor TV-ին ողբերգական դեպքից մանրամասներ էր հայտնել զինվորական կացարանի հրդեհից փրկված և այժմ հիվանդանոցում բուժում ստացող ժամկետային զինծառայող Գարուշ Սարգսյանը։ Նրա պատմելով՝ կացարանում քնած են եղել, ինքը զարթնել է ձայներից, հետո նկատել, թե ինչպես են ծառայակիցները փորձում կոտրել ննջասենյակի՝ դեպի ներս բացվող դուռը, սակայն այդպես էլ չեն կարողացել․ Գարուշն ասում է՝ ծխից թուլացել էին։ Պատուհանի ճաղավանդակների արանքով դժվարությամբ դուրս եկած զինծառայողի խոսքով՝ հրդեհի պահին սենյակում քնած զինծառայող չի եղել։

Մինչդեռ հրդեհի հաջորդ օրը Հանրային հեռուստաընկերության եթերում Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը պնդում էր, թե 15 զինծառայողից 14-ի դիերը հայտնաբերել են մահճակալների վրա։

Ողբերգական դեպքի առնչությամբ հակասություններն այսքանով չեն սահմանափակվում։ Ինչպես Փրկարար ծառայության գնդապետն է նկարագրում՝  հիմնականում փայտից ու հողից բաղկացած հին շինությունը, ըստ Քննչական կոմիտեի,  2021 թվականի մայիսից է ծառայել որպես զորանոց։ Մինչդեռ նույն օրը Հանրայինի եթերում հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ասում էր, թե զինվորներն Ազատ գյուղի այդ տանն էին տեղակայվել Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից հետո։

Սա նաև ֆեյսբուքյան տիրույթում քննարկվեց, որոշ օգտատերեր ևս գրառումներ արեցին, թե զինվորներն Ազատ գյուղի այս կացարանում են տեղավորվել սեպտեմբերյան հարձակումից հետո, այսօր Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը վերահաստատեց իրենց փոխանցած տեղեկությունը, որ զինծառայողներն այդ կացարանում են 2021 թվականի մայիսից, այսինքն՝ շուրջ երկու տարի։

Ինչ վերաբերում է այդ մոդուլային զորանոցներին, ապա դրանց առնչությամբ ևս հնչեցին հակասական հայտարարություններ։ Մինչ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, թե դրանք բերվում են Իտալիայից, պաշտպանության հանձնաժողովի իշխանական անդամ, 2000-2008 թվականներին պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ, Զինված ուժերի թիկունքի պետ Գագիկ Մելքոնյանն ասում է, թե դրանցից Ազատ գյուղում եղել է, բայց չի օգտագործվել։

Հակասություններ կան նաև տարածքում ավտոբենզինի առկայության տեղեկության հետ կապված։ Դեպքի օրը Կառավարության նիստում ողբերգական պատահարի նախնական վարկածը ներկացնելիս այդ մասին բարձրաձայնեց վարչապետ Փաշինյանը՝ ասելով, թե սպան վառարանն ավտոբեզնինով վառելու փորձ է արել։ Օրվա երկրորդ կեսին արդեն զորամասի դասակի հրամանատարը հայտարարեց, թե տարածքում բենզին չի եղել։

Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժվող Գարուշ Սարգսյանը, սակայն, Factor TV-ի հետ զրույցում պատմել է, որ տարածքում ավտոբենզին եղել է, սակայն տրակտորների համար։ Գարուշի պատմելով՝ զինծառայողները տևական ժամանակ չեն ունեցել նաև հակահրդեհային միջոցներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան