Շուրջ 200 դատապարտյալ ստացել է հավաստագրեր և վկայագրեր

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում կազմակերպված դասերին մասնակցության համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան», «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 50 դատապարտյալ 2023 թվականի տարեսկզբից ստացել է հավաստագրեր, իսկ 2 դատապարտյալ` վկայագիր՝ 2022 թվականի դասընթացներին մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում են ՔԿ ծառայությունից։

Վերոնշյալ քրեակատարողական հիմնարկներում սույն ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 23-ից և ավարտվել դեկտեմբերի 23-ին: Ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածում դասընթացներին մասնակցած 111 ազատազրկված անձ ստացել է հավաստագրեր, 11-ը` վկայագիր: «Իրավախախտում կատարած անձանց 2022 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրում ներառվել և իրականացվել է 7 դասընթաց՝ «Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն), «Համակարգչային հմտություններ», «Ընտանեկան բռնության կանխարգելում (հույզերի կառավարում)», «Էթիկա և հաղորդակցություն», «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ», «Արհեստագործական հմտություններ (վարսավիրական հմտություններ, կարի հիմունքներ, կահույքաշինության հիմունքներ)»: