Հրապարակվել է ԱԷԿ-ի գործառնական պատրաստության ճանապարհային քարտեզը

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

«Նոր բլոկների օգնություն» ոլորտային աշխատանքային խումբը (NUA I-WG) հրապարակել է Գործառնական պատրաստության ճանապարհային քարտեզի նոր տարբերակը (Roadmap to Operational Readiness), որին կարելի է ծանոթանալ այստեղ: Ճանապարհային քարտեզը համապարփակ ուղեցույց է, որը կօգնի նոր միջուկային նախագծերին նախապատրաստվել ատոմակայանների անվտանգ և արդյունավետ շահագործմանը․ տեղեկացնում են ԱԷԿ լրատվական ծառայությունից։

Այս աշխատանքային խումբը առևտրային ատոմային էներգետիկայի մարմին է, որը գործում է ԱԷԿ Շահագործող Կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ԱԷԿ ՇԿՀԱ) աջակցությամբ: Դրա կազմում են աշխարհի միջուկային էներգետիկ ընկերությունների ներկայացուիցիչներ՝ ԱԷԿ ՇԿՀԱ-ի, ՄԱԳԱՏԷ-ի և էլեկտրաէներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի (ԱՄՆ) փորձագիտական աջակցությամբ:

Ճանապարհային քարտեզը՝ արդյունաբերության ինտեգրված ուղեցույցների, քաղված դասերի, հաջողված փորձի և ոլորտի ընտրված տեղեկատու նյութերի հավաքածու է: Այն մշակվել է NUA I-WG-ի անդամների հավաքական փորձի և գիտելիքների հիման վրա, որը միավորում է աշխարհի միջուկային գործող կազմակերպություններին և միջազգային միջկառավարական և արդյունաբերական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ճանապարհային քարտեզի նյութերը կիրառելի են ռեակտորային կայանների բոլոր սերունդների և տեսակների համար:

«Սա NUA I-WG-ի աշխատանքի նշանակալի արդյունք է։ Ունենալով 18 երկրներում կառուցվող 53 էներգաբլոկ, ես վստահ եմ, որ ճանապարհային քարտեզը կդառնա տեղեկատու ԱԷԿ-ի նոր օպերատորների բոլոր ղեկավարների համար և կնպաստի ատոմակայանի կառուցումից շահագործման արդյունավետ անցմանը` ծախսերի զգալի խնայողությամբ», – մեկնաբանեց NUA I-WG նախագահ, «Ռոսէներգոատոմ Կոնցեռն» ԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ – բիզնեսի զարգացման գծով տնօրեն Նիկիտա Կոնստանտինովը:
NUA I-WG-ի ճյուղային աշխատանքային խումբը շարունակում է աշխատել մի շարք կարևոր ուղեցույցների վրա, որոնք օգտակար կլինեն ատոմակայանների բոլոր օպերատորների համար ամբողջ աշխարհում: Ոլորտը հրավիրում է բոլոր ատոմային ընկերություններին, որոնք կառուցում են ատոմակայաններ, միանալու իր գործունեությանը։ NUA I-WG-ի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ՇԿՀԱ ԱԷԿ տարածաշրջանային կենտրոններից: