Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքը բացելու՝ ԱՄՆ Պետքարտուղարության կոչին

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի՝ Լաչինի միջանցքը բացելու հերթական հայտարարությանը։

Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն թվիթերյան գրառմամբ դիմել է Նեդ Փրայսին՝ կրկին կեղծ թեզերի մեջբերելով։

«Պետքարտուղարության հարգելի՛ խոսնակ, Ղարաբաղի շրջանում ավելի քան 1000 մեքենա մատակարարումներ է արել, ինչն ապացուցում է հակառակը, ինչ Դուք ասել եք հունվարի 24-ին։ Տեղին կլինի կոչ անել հայկական կողմին՝ կատարել պարտավորությունները և դադարեցնել անօրինական գործողությունները»,- ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ճեպազրույցում Նեդ Փրայսը պետքարտուղար Էնթանի Բլինքենի՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հեռախոսազրույցների հետ կապված լրագրողի հարցին ի պատասխան նշել էր, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը հույս ունի, որ Երևանի և Բաքվի միջև կվերսկսվի ուղիղ երկխոսություն, ինչը կհանգեցնի այն հարցերի կարգավորմանը, որոնց շուրջ կողմերը տարաձայնություններ ունեն։

«Մենք մտահոգված ենք, որ այնտեղ իրավիճակը վատթարանում է: Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլև այս շենքի այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։ Լաչինի միջանցքի երկայնքով առևտրային և մասնավոր երթևեկության շարունակական խոչընդոտումը հանգեցնում է սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի պակասի առաջացմանը միջանցքից կախված բնակչության համար, ինչպես նաև խաթարում է այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մատակարարումները: Բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների մատակարարման խափանումն է՛լ ավելի է սրում վատթարացող հումանիտար իրավիճակը: Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ՝ առևտրային և մասնավոր երթևեկության համար: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծում գտնել՝ այս փակուղուց դուրս գալու համար, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով, և հավատարիմ ենք կայուն խաղաղությանն աջակցմանը»,- ասել էր Փրայսը։

Էմմա Չոբանյան