Մարտին կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգը․ Հայկ Չոբանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
Բոլորը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը արդեն 22 տարի համարվում է ՀՀ ՏՏ ոլորտի ընկերությունների շահերի պաշտպանը։ ԱՏՁՄ-ն էապես նպաստել է ՏՏ ոլորտի զարգացմանը, օրենսդրական ավելի քան 50 օրենսդրական ակտերի հեղինակ է։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Նշենք, որ ԱՏՁՄ–ին անդամակցում է տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտը ներկայացնող 130 ընկերություն։

«Մեր խնդիրը ոլորտի հեղինակության բարձրացումն է և՛ մեր երկրի ներսում, և՛ երկրից դուրս 2023 թվականի մարտ ամսին կայանալիք ՏՏ ոլորտի խոշորագույն «ԴիջիԹեք» ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունենալու Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգի ներկայացումը »,- հայտնեց Չոբանյանը։

Նա նաև ընդգծեց, որ իրենց նպատակն է ՀՀ–ում ոլորտի հեղինակությունը բարձրացնելը և՛ երկրի ներսում, և՛ դրա սահմաններից դուրս։ Ըստ Չոբանյանի` իրենց առջև դրված խնդիրներից է նաև ոլորտի համախմբումն ու ազգային արժեքների տարածումը, և միության ստեղծած ու իրականացրած յուրաքանչյուր ծրագրում կա ազգային բաղադրիչ։

ԱՏՁՄ գործադիր տնօրենը լրագրողներին ներկայացրեց նաև իրենց ռազմավարական 5 ուղղությունը` Հայաստանի դիրքավորումը որպես առաջատար բարձր տեխնոլոգիական երկիր, գիտության և հետազոտության զարգացումը, էլեկտրոնային կառավարումը, ռազմարդյունաբերությունը և կրթության ու աշխատուժի զարգացումը։

«Կարևորում ենք այն, թե այս ոլորտում ինչպես է Հայաստանը ներկայանում աշխարհին։ 2022 թվականին լայնածավալ աշխատանք ենք սկսել բրենդինգի առումով։ Արդեն իսկ պատրաստվել է փաստաթուղթը, որն անցել է բոլոր փուլերով և առաջիկայում` մարտին կայանալիք ԴիջիԹեքին տեղի կունենա Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգի ներկայացումը։ Դրանից հետո կսկսենք հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներ, կներկայացնենք ոլորտը համաշխարհային հարթակներում։ Կիրականացնենք նաև թրեյնինգներ և workshop–եր, որպեսզի ոլորտի և քաղաքականություն մշակող մարդիկ ընդհանուր մոտեցում ունենան ՀՀ–ի տեխնոլոգիական ոլորտի վերաբերյալ»,- հավելեց ԱՏՁՄ տնօրենը։

Մանրամասները՝ տեսանյութում։