Ուզբեկստանի նախագահը կարգադրել է 24%-ով կրճատել պետական ծառայողների թիվը

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հրամանագիր է ստորագրել, որը նախատեսում է 17,447 պետական ծառայողների կրճատում, ինչը կազմում է 24%։ «Ինտերֆաքս»-ին այս մասին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունում։

«Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով կազմակերպչական սկզբնական միջոցառումների մասին» հրամանագիրը ստորագրվել է ավելի վաղ հայտարարված վարչական բարեփոխումների շրջանակում։

Կրճատումը կազդի ղեկավար և արտադրական անձնակազմի վրա, ասվում է փաստաթղթում։ Նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների տեղակալների թիվը կրճատվում է մեկ երրորդով՝ մինչև 144 մարդ, իսկ պետական գերատեսչությունների աշխատողների ընդհանուր առավելագույն թիվը սահմանվել է 56,573 մարդ։

Պետական պաշտոնյաների հաստիքների կրճատման արդյունքում իշխանությունները նախատեսում են խնայել 1,5 տրիլիոն սում (գրեթե 130 մլն դոլար), նշել են նախագահի մամուլի ծառայությունում։

Միրզիյոևը վարչական բարեփոխումների մասին հայտարարել է դեկտեմբերին։ Ակնկալվում է, որ արդյունքում նախարարությունների և գերատեսչությունների թիվը 61-ից կկրճատվի 28-ի, իսկ քաղծառայողների թիվն աստիճանաբար կկրճատվի 25-30 տոկոսով։

Տաթև Ֆռանգյան