Ռուսական զորքը պիտի դուրս բերվի և միջազգային լրացուցիչ ուժեր տեղակայվեն Արցախում. Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բերձորի միջանցքի շրջափակման 44-րդ օրն Ազգային Ժողովրդավարական Բևեռի վարչության անդամներն մամուլի ասուլիս տվեցին Գյումրու 102-րդ ռազմաբազայի գլխավոր մուտքի մոտ։

Ի տարբերություն այս քաղաքական ուժի կողմից ռազմաբազայի մոտ նախկինում կազմակերպված ցույցերի, որոնց ժամանակ ոստիկանները թույլ չէին տալիս անգամ հավաքվել մուտքի մոտ, բերման էին ենթարկում, այսօր ոստիկանների թույլտվությամբ և ուղեկցությամբ նրանք մոտեցան մուտքին՝ հնչեցնելով իրենց ասելիքը։

Բևեռի վարչության անդամները հայտարարեցին, քանի դեռ Բերձորի միջանցքը փակ է, շարունակելու են իրեն բողոքը, իսկ կիրակի օրը շրջափակելու են ռազմաբազան։ Ըստ նրանց, սա միջոց է իրենց ձայնն ու պահանջները միջազգային հանրությանը հասցնելու։

Ժիրայր Սեֆիլյանը իր խոսքում կարևորեց Արցախում ճիշտ օրակարգի ձևավորումը, ճիշտ քաղաքական բանաձևերի առաջ մղումը։ Ըստ նրա, օրակարգային պիտի դառնա օդային միջանցքի ստեղծումը։ Արցախից էլ պիտի պահանջ հնչի Մինսկի խմբին՝ Արցախում լրացուցիչ միջազգային զորքերի տեղակայման, քանի որ ռուսական զորքը ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները։

«Հումանիտար աղետը կանխելու համար պետք է Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Եվրամիությունը և այլ հավանական դաշնակից երկրներ ուղղակի միջամտեն։ Խոսքը վերաբերում է օր առաջ օդային կամուրջ ձևավորելուն։ Եթե ինձ հարցնեն, ես կասեի՝ առաջնահերթ օդային կամուրջի օրակարգը պետք է գերակշռի այս ամենին»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Ազգային Ժողովրդավարական Բևեռի վարչության անդամները պարբերաբար քննադատություններ էին հնչեցնում թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի իշխանությունների հասցեին։

«44 օրվա ընթացքում թե՛ Երևանի և թե Արցախի ադմինստրացիան հակառակ աշխատանք են տանում, նրանք ամեն ինչ արել են, որ Արևմուտքի մուտքը ռեգիոն ուշանա»,-հայտարարեց բանախոսը։

Ազգային Ժողովրդավարական Բևեռի վարչության անդամներն ակնկալիք ունեն նաև Սփյուռքի մեր հայրենակիցներից։ Վերջիններս, ըստ բանախոսների, գործողություններ կատարելիս ճիշտ թիրախներ պիտի ընտրեն։
Վահե Գասպարյանն էլ, քննադատելով պաշտոնական Երևանի որդեգրած « անտարբեր ու դավաճանական» քաղաքականությունն Արցախի հարցի շուրջ, համոզմունք հայտնեց, որ Ալիևն անպատժելի է զգում հենց այդ պատճառով։ Ըստ նրա, Արևմուտքը պիտի հասկանա, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իրեն սպառել է, և Արևմուտքի օրակարգը պիտի դառնա Երևանում իշխանափոխությունը։

Նա անդրադարձ կատարեց նաև Արևմուտքից դաշնակիցներ չունենալուն՝ ասելով, որ պատճառը Ռուսաստանի դաշնակից լինելն է։
«Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք, մենք ԱՊՀ անդամ ենք, մենք խոսելուց վկայակոչում ենք ԱՊՀ հռչակագիրը, 1991թվականի սահմանները, մեր ղեկավարը իր չորս տարիների ընթացքում 72 անգամ այցելել է Մոսկվա։

Մենք մերժում ենք արդեն բրյուսելյան հարթակը, խոսում ենք միայն մոսկովյան հարթակի, նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, ինչպես կարող ենք մենք ունենալ դաշնակից՝ ի դեմս Արևմուտքի։

Այո, Արևմուտքի շահերը համընկնում են մեր ազգաին շահերին, բայց որպեսզի դաշնակցությունն Արևմուտքի հետ ձևավորվի, մենք ապահարզան պիտի լինենք այսօրվա չակերտավոր դաշնակցից, դուրս գանք ԱՊՀ, ԵԱՏՄ կոչված կառույցներից և պաշտոնապես, պետական մակարդակով դիմենք Արևմուտքին դաշնակցային կապեր ստեղծելու համար», -ասաց Վահե Գասպարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմիկ Մովսիսյան