Շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիային գործադրած ջանքերի համար․ ՀՀ դեսպանը՝ Հայաստան ԵՄ նոր առաքելություն ուղարկելու մասին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Մենք շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիային՝ Հայաստան ԵՄ մշտական քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշման հարցում նշանակալի ջանքեր գործադրելու համար․թվիթերի իր էջում գրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

«Մենք ուրախ ենք, որ Ֆրանսիան կմասնակցի ԵՄ-ի այս առաքելությանը՝ Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը նպաստելու նպատակով»,- գրել է դեսպանը։

Նշենք, որ մինչ այդ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կատրին Կոլոնան սոցցանցի իր էջում գրել էր․«Հայաստան, Ադրբեջան․ այս որոշումը շատ կարևոր է, և Ֆրանսիան հաճույքով կմասնակցի եվրոպական այս առաքելությանը»։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհուրդը երեկ համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն հիմնելու հարցում՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակում: Առաքելության նպատակն է՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ԵՄ-ի կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայրի ապահովմանը։

 

Անահիտ Խաչատրյան