Դուք ԵՄ-ի հսկայական գումարները տվել եք ամենամեծ կոռուպցիոներների ձեռքը և ասել՝ պայքարեք ինքներդ ձեր դեմ․ պատգամավորը՝ դեսպանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
19.10.2026 | 18:18
Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել
19.10.2026 | 18:10
Իսրայելը 235 մլն դոլարի զենք կմատակարարի Ադրբեջանին //Եկեղեցին դատի է տվել Վաղարշապատի համայնքապետին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 18:05
Այս շաբաթ Միրզոյանն ԱԺ-ի վավերացմանը կներկայացնի TRIPP-ի համաձայնագիրը
19.10.2026 | 17:56
ԱՄՆ-ը Եվրոպային սպառնացել է «կործանարար» պատասխանով, եթե ԵՄ-ն սահմանափակի SpaceX-ի մուտքը եվրոպական շուկա
19.10.2026 | 17:47
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
19.10.2026 | 17:39
«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել
Բոլորը

«Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով  քննարկման ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ալեկոծությունը շատ ճիշտ է բնորոշում Հայաստանում կատարվող զարգացումները։

Անդրադառնալով Արևելյան գործընկերության շրջանակում ՀՀ-ի մասնակցության ձևաչափին՝ նշեց, որ Հայաստանի հետ այդ գործընկերությունը պետք է այլ որակի հարաբերություններ կառուցի: «Այո՛,  մենք տարբեր ենք, մենք ուրիշ ենք և մենք կարող ենք,  մեր հավակնությունները Եվրոպական միությունից մեծ են, և պետք է դրանց հետ հաշվի նստել»,- ասաց պատգամավորը։ 

Խոսելով ՀՀ-ի առաջ ծառացած մարտահրավերների մասին՝ Նաիրա Զոհրաբյանն առանձնացրեց կոռուպցիան: «Դուք,  հարգարժան դեսպան,  երբ հսկայական գումարներ եք ուղղել իբրև կոռուպցայի դեմ պայքարելու համար,  դուք այդ գումարները տվել եք ամենամեծ  կոռուպցիոներների ձեռքը և ասել եք՝ պայքարեք ինքներդ ձեր դեմ»,- ընդգծեց պատգամավորը՝ նշելով, որ Եվրամիությունից ՀՀ-ին տրամադրված  միջոցների և դրանց բաշխման ուղղություների շուրջ վերանայումներ են անհրաժեշտ։

Պատգամավորը խոսեց նաև վիզաների ազատականացման խնդրի մասին և հույս հայտնեց, որ այս հարցը շատ կարևոր կոմպոնենտ է լինելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և ճիշտ աշխատանքի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։