ԵՄ-ն անտեսե՛ց Ադրբեջանին՝ ՀՀ դիտորդներ ուղարկելով․ բռնապետ Ալիևը վաղուց սահմանն անցել է․ Դավիթ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ

-Բրյուսելում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որտեղ մինչև հունվարի 25-ը կգտնվի աշխատանքային այցով։ Հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ, նաև Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հանդես կգա Լաչինի միջանցքի թեմայով ելույթով, կպատասխանի հարցերի։ Մենք տեսնում ենք, որ ԱԳ նախարարը մերժում է Մոսկվա այցը, բայց այցելում է Բրյուսել։ Ինչո՞ւ։

-Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է։ Որպեսզի մենք պատասխանենք այդ հարցին, մենք պետք է տեսնենք խրոնիկան, տրամաբանությունը այն իրադարձությունների, որ տեղի են ունեցան 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած։ Տեղի ունեցավ այն, որ ՌԴ-ն այլևս, սկզբում՝ չուզեց, հետո ինչ-որ փուլում չկարողացավ կատարել իր պարտականությունները՝ որպես ՀՀ դաշնակից․ այն, ինչ գրված է 1997 թվականի հայ-ռուսական պայմանագրում, այն, ինչ գրված է ՀԱՊԿ-ի պայմանագրում և այլն։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը չի կատարում այս պարտականությունները տարբեր պատճառներով, Հայաստանը պետք է գտնի այլընտրանք, և ես կարծում եմ, որ ՀՀ-ն փորձում է գտնել միակ այլընտրանքը, որ այսօր գոյություն ունի՝ հաշվի առնելով Եվրամիության և ԱՄՆ-ի շահագրգռվածությունը՝ մեր տարածաշրջանում հաստատել ավելի ընդգրկում, ավելի լայնածավալ ներկայություն։ Այդ առումով, ես կարծում եմ, շատ ճիշտ է արել պարոն Միրզոյանը, որ չի գնացել Մոսկվա։ Մոսկվայում մենք, ցավոք, անելիք չունեք, և ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում դա պետք է դառնա քաղաքական գիծ։

-Բայց ՀՀ իշխանությունները չեն շտապում հայտարարել ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից դուրս գալու մասին, այսինքն՝ ինստիտուցիոնալ մակարդակում նրանք դեռ ՌԴ-ի դաշնակիցներն են։ Ինչպե՞ս հասկանալ։

-Գիտեք՝ շտապողականությունը քաղաքականությունում երբեմն արդարացված չի լինում։ Շտապողականություն, այո, պետք է դրսևորել գործելու ընթացքում, այլ ոչ թե դեմարշներ անելու։ ՀԱՊԿ-ը մեռյալ կառույց է, և ասել եմ, որ դուրս գալը «իդեա-ֆիքս» չէ և ինքնանպատակ չէ մեզ համար։ Մենք կարող ենք շարունակել մեր մեռյալ անդամակցությունն այդ մեռյալ կառույցին։ Ավելի կարևոր է գործել։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր, որոշակի գործողություններ են եվրոպական ուղղությամբ։ Այսինքն՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից ժամանակի խնդիր է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան