Ինքնաշեն ջեռուցման համակարգը պայթելու հետևանքով քաղաքացու առողջությանը ծանր վնաս է պատճառվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Լուրեր

29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Լոռու մարզի Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով քաղաքացու վնասվածք ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

2023թ. հունվարի 22-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն մարզի Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի տներից մեկի ջեռուցման համակարգը պայթելու հետևանքով կան տուժածներ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված տանը ջեռուցման գազի կաթսային զուգահեռ տեղադրված է եղել նաև ինքնաշեն կաթսա՝ նախատեսված փայտով ջեռուցման համար, որի ջրի շրջանառությունը կարգավորվել է հիշյալ գազի կաթսայի ջրի պոմպի միջոցով: 2023թ. հունվարի 22-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, նշված հասցեի 51-ամյա բնակչուհին ինքնաշեն կաթսան փայտ գցելու նպատակով մտել է սենյակ և նույն պահին նշված կաթսայի պայթյունի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք՝ ներառյալ ձախ ձեռքի ամպուտացիա:

Նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր, այդ թվում նաև անվտանգության կանոնների հնարավոր խախտման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: